Հանդուրժողականության տարվա շրջանակներում Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպան Ն.Գ. Մուհամմադ ԱլԶաաբին և դեսպանության առաջին քարտուղար տիկին Ահլամ ԱլՍալամին մասնակցեցին հաշմանդամների հայկական ասոցիացիայի կողմից անցկացվող բարեգործական ցուցահանդեսին` հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվա կապակցությամբ, որն անցկացվում է յուրաքանչյուր տարի դեկտեմբերի 3-ին: Հատկանշական է, որ ասոցիացիայի հայ մարզիկները մասնակցել են 2019-ին Աբու-Դաբիում կայացած Հատուկ օլիմպիական խաղերին: