Հանդուրժողականության տարվա եւ մշակութային ու հասարակական նախաձեռնության շրջանակներում ՀՀ-ում ԱՄԷ դեսպան Մուհամմադ Իսա ալ Կատտամ ալ Զաաբին եւ Ահլամ ալ Սալամին բացել են «Արաբական անկյուն» սրահ Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում։ Բացման արարողությանը ներկա են գտնվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Նաիրա Խաչատուրյանը, ՀՀ ԱԳՆ Ծոցի երկրների բաժնի պետը, ԵՊՀ արաբագիտության բաժնի վարիչը, մատենադարանի ներկայացուցիչներ եւ մշակութային գործիչներ։ Գրադարանը հիմնադրվել է 1933թ. , այն իրականացնում է մշակութային եւ կրթական գործունեություն։