ՀՀ-ում ԱՄԷ դեսպան Ն.Գ. դոկտոր Նարիման Ալ Մուլլան ներկա է գտնվել ԱՄԷ Ռազմավարկան ուսումնասիրությունների եւ հետազոտական կենտրոնի եւ ՀՀ վարչապետի աշխատակազմին առընթեր «Օրբելի» վերլուծական եւ հետազոտական կենտրոնի միջեւ փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողությանը:
Հուշագրի ստորագրումը նպատակ ունի ամրապնդել կողմերի միջեւ գիտահետազոտական եւ վերլուծական ոլորտներում բազմաշերտ համագործակցութունը եւ ընդլայնել գիտելիքների եւ փորձի փոխանակումը: Փոխըմբռնման հուշագրի շրջանակներում երկու կողմերը կիրականացնեն մի շարք համատեղ նախաձեռնություններ, որոնք կներառեն ուսումնասիրությունների և վերլուծական հետազոտությունների անցկացում, համաժողների, կլոր սեղանների և փորձագիտական քննարկումների կազմակերպում, տեղեկատվության և փորձի փոխանակում, ինչպես նաեւ՝ երիտասարդ հետազոտողների կարողությունների զարգացում։
Փոխըմբռնման հուշագրի ստորագրման առթիվ Ն.Գ. դոկտոր Նարիման Ալ Մուլլան շնորհավորել է կողմերին՝ վստահություն հայտնելով, որ այս քայլը կնպաստի հետազոտական արդյունքի որակի բարձրացմանը և երկու կողմերի միջեւ ինստիտուցիոնալ համագործակցության ամրապնդմանը՝ այդպիսով աջակցելով գիտելիքահեն որոշումների կայացմանը: Նորին Գերազանցությունը նաեւ նշել է երկու երկրների ուղեղային կենտրոնների միջեւ համագործակցության ընդլայնման կարևորությունը՝ ընդգծելով դեսպանության հանձնառությունը աջակցելու երկխոսությանը եւ փորձի փոխանակմանը նպաստող նախաձեռնություններին: