Դեսպանության նորություններ
ՀՀ էկոնոմիկայի նախարարն ընդունել է Ծոցի երկրների (ԱՄԷ, Կատար, Քուվեյթ) և Իրաքի Հանրապետության դեսպաններին՝ քննարկելու առևտրատնտեսական համագործակցության ամրապնդման ուղիները
Արաբական Միացյալ Էմիրություններ և Ծոցի երկրներ հայկական արտադրանքի արտահանման հարցերով առաջին հանդիպման արդյունքների շարունակական դիտարկման, ինչպես նաև Ծոցի շուկաներ հայկական արտադրանքի մուտքը դյուրացնելու վերաբերյալ դիվանագիտական ներկայացուցչությունների առաջարկություններին ու դիտարկումներին ծանոթանալու նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարար Ն․Գ․ Գևորգ Պապոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպան Ն.Գ. դոկտոր Նարիման Ալ Մուլլային, ինչպես նաև ՀՀ-ում Քուվեյթի Պետության, Կատարի Պետության և Իրաքի Հանրապետության դեսպաններին և ներկայացուցիչներին։ Հանդիպմանը ներկա են գտնվել նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Արման Խոջոյանը և Անուշիկ Ավետյանը։
ԱՄԷ դեսպանը Հայաստանի ներդրումային խորհրդի նախագահի հետ քննարկել է ներդրումային համագործակցության ընդլայնումն ու ITIF2026 համաժողովի նախապատրաստական աշխատանքները
Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպան դոկտոր Նարիման Ալ Մուլլան ընդունել է Հայաստանի ներդրումային խորհրդի ղեկավար Հովսեփ Պատվականյանին։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ներդրումային ոլորտում համագործակցության ընդլայնման ուղիները, Հայաստանի Հանրապետությունում առկա հեռանկարային ներդրումային հնարավորությունները, ինչպես նաև երկու երկրների գործարար համայնքների միջև գործընկերային կապերի խթանման մեխանիզմները։
Հայաստանում ԱՄԷ դեսպանը ՄԱԿ-ի մշտական համակարգողի հետ քննարկել է կայունության և զարգացման ոլորտներում համագործակցության ամրապնդումը
Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպան Ն․Գ․ դոկտոր Նարիման Ալ Մուլլան ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Արաբական Միացյալ Էմիրությունների և Հայաստանում ՄԱԿ-ի համակարգի միջև համագործակցության ամրապնդման ուղիները, տարածաշրջանային և միջազգային իրավիճակի վերջին զարգացումները, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։
Հայաստանում ԱՄԷ դեսպանը Դուբայի առեւտրաարդյունաբերական պալատների հետ քննարկել է հայկական արտադրանքի արտահանման խթանումը ԱՄԷ շուկաներ
ԱՄԷ-ի եւ ՀՀ-ի միջեւ առեւտրատնտեսական համագործակցության ամրապնդմանը միտված ջանքերի շրջանակներում եւ երկու բարեկամ երկրների միջեւ առեւտրաշրջանառության աջակցման նոր հնարավորությունների բացահայտման նպատակով Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպան Ն․Գ․
Հայաստանում ԱՄԷ դեսպանը մասնակցել է ՀՀ-ի եւ Ծոցի երկրների միջեւ առեւտրատնտեսական համագործակցության ամրապնդմանը նվիրված հանդիպմանը
Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպան Ն․Գ․ դոկտոր Նարիման Ալ Մուլլան մասնակցել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարներ պրն. Արման Խոջոյանի եւ պրն. Նարեկ Հովակիմյանի կողմից ՀՀ-ում հավատարմագրված ԱՄԷ-ի, Քուվեյթի, Կատարի եւ Իրաքի դիվանագիտական ներկայացուցիչների հետ կազմակերված հանդիպմանը:
ԱՄԷ Ռազմավարական ուսումնասիրությունների եւ հետազոտական կենտրոնի եւ ՀՀ վարչապետի աշխատակազմին կից «Օրբելի» վերլուծական եւ հետազոտական կենտրոնի միջեւ փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել
ՀՀ-ում ԱՄԷ դեսպան Ն.Գ. դոկտոր Նարիման Ալ Մուլլան ներկա է գտնվել ԱՄԷ Ռազմավարկան ուսումնասիրությունների եւ հետազոտական կենտրոնի եւ ՀՀ վարչապետի աշխատակազմին առընթեր «Օրբելի»
ՀՀ-ում ԱՄԷ դեսպանը ԱԳ նախարարության պաշտոնյայի հետ քննարկել է միջազգային հարթակներում համագործակցության ամրապնդման վերաբերյալ հարցեր
ԱՄԷ-ի եւ ՀՀ-ի միջեւ փոխադարձ հետաքրքրություն ունեցող տարբեր ոլորտներում համագործակցությունն ու համակարգումն ամրապնդելու շրջանակներում ՀՀ-ում ԱՄԷ դեսպան Ն.Գ. դոկտոր Նարիման Ալ Մուլլան հանդիպել է ՀՀ ԱԳՆ բազմակողմ քաղաքականության եւ զարգացման համագործակցության վարչության պետ պարոն Դավիթ Կնյազյանի հետ:
Հայաստանում ԱՄԷ դեսպանը Առողջապահահության համաշխարհային կազմակերպության հետ քննարկել է առողջապահական նախաձեռնությունների աջակցմանը եւ գործընկերության ամրապնդմանը վերաբերող հարցեր
Առողջապահական ոլորտում համագործակցության ամրապնդման եւ գործընկերության զարգացման շրջանակներում, ՀՀ-ում ԱՄԷ դեսպան Ն.Գ. դոկտոր Նարիման Ալ Մուլլան ընդունել է ՀՀ-ում ԱՀԿ-ի տարածաշրանային ներկայացուցիչ դոկտոր Սիդհարտա Սանքար Դատային:
ՀՀ էկոնոմիկայի նախարարն ընդունել է ԱՄԷ դեսպանին
ԱՄԷ-ի և ՀՀ-ի միջև առևտրատնտեսական հարաբերությունների ամրապնդման շրջանակներում Ն․Գ․ դեսպան դր. Նարիման Ալ-Մուլլան հանդիպում է ունեցել ՀՀ էկոնոմիկայի նախարար Ն․Գ․ Գևորգ Պապոյանի հետ, որտեղ կողմերը մտքեր են փոխանակել երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման և ամրապնդման ուղիների, ինչպես նաև ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում ներդրումային ծրագրերի իրականացման վերաբերյալ։
Ն․Գ․ դեսպանի հանդիպումը Հայ գործարարների ասոցիացիայի գործադիր տնօրենի հետ
Ն․Գ․ դեսպան դր. Նարիման Ալ-Մուլլան դեսպանությունում ընդունել է Հայ գործարարների ասոցիացիայի գործադիր տնօրեն տիկին Գոհար Ղումաշյանին, որտեղ քննարկվել են ասոցիացիայի և ԱՄԷ-ի առևտրի պալատների միջև համագործակցության ամրապնդման ուղիներն առևտրատնտեսական գործընկերություն նախաձեռնելու, ինչպես նաև ԱՄԷ-ում հայ գործարարների հետ ներդրումային համատեղ ծրագրերին աջակցելու նպատակով։
Դեսպանությունում հյուրընկալվել է «Կովկասի ինստիտուտի» տնօրենը
ՀՀ-ում ԱՄԷ դեսպան Ն․Գ․ դր․ Նարիման Ալ-Մուլլան դեսպանատանը ընդունել է քաղաքական հետազոտությունների Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են էմիրաթական կենտրոնների և հաստատությունների հետ համագործակցության հնարավորությունները։
Մուհամեդ բն Զայեդի հումանիտար գիտությունների համալսարանի պատվիրակության այցը Հայաստան
Մուհամմադ բն Զայեդի հումանիտար գիտությունների համալսարանի պատվիրակությունը՝ համալսարանի նախագահի խորհրդական դր. Քարիմա Ալ-Մազրուիի գլխավորությամբ այց է կատարել Հայաստանի Հանրապետություն ակադեմիական և մշակութային ոլորտներում համագործակցության ուղիները քննարկելու և ամրապնդելու նպատակով։ ՀՀ-ում ԱՄԷ դեսպան Ն․Գ․ դր․ Նարիման Ալ-Մուլլայի ուղեկցությամբ պատվիրակությունն այցելել է Մատենադարան, Երևանի պետական համալսարան և Գևորգյան հոգևոր ճեմարան։
Ն․Գ․ ՀՀ նախագահն ընդունել է Ն․Գ․ դր. Նարիման Ալ-Մուլլային
Բարեկամ Հայաստանի Հանրապետության նախագահ Ն.Գ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ն.Գ. դեսպան դր. Նարիման Ալ-Մուլլային: Քննարկվել են երկու երկրների միջև համագործակցության օրակարգային հարցերը տնտեսական, առևտրային և ներդրումային գործընկերության ընդլայնման նպատակով
Ն․Գ․ դեսպանի մասնակցությունը Քուվեյթի Ազգային տոնին նվիրված ընդունելությանը
Ն.Գ դեսպան դր. Նարիման Ալ-Մուլլան մասնակցել է եղբայրական Քուվեյթի պետության դեսպանության կողմից երկրի 63-րդ Ազգային տոնի և Ազատագրման 33-րդ տարեդարձի կապակցությամբ կազմակերպված ընդունելությանը, որին մասնակցել են պետական բարձրաստիճան պաշտոնյաներ, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, ինչպես նաև գործարար և մեդիա ոլորտի ներկայացուցիչներ։
Ն․Գ․ դեսպանի այցը Երևանի պետական բժշկական համալսարան
Ն․Գ․ դեսպան դր․ Նարիման Ալ-Մուլլան այցելել է Երևանի պետական բժշկական համալսարան և հանդիպել համալսարանի ռեկտոր, դոկտոր Արմեն Մուրադյանի և բուհ-ի ֆակուլտետների դեկանների հետ՝ քննարկելու բժշկական կրթության և գիտական հետազոտությունների բնագավառում էմիրաթական առաջատար հաստատությունների հետ համագործակցության հնարավորությունները։
ՀՀ ԱԺ պատգամավորի հետ քննարկվել են համագործակցության հնարավորությունները
ՀՀ-ում ԱՄԷ դեսպան Ն․Գ․ դր․ Նարիման Ալ-Մուլլան հանդիպել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ տկն․ Քրիստինե Պողոսյանին՝ քննարկելու երկու բարեկամ երկրների միջև համագործակցության հնարավորություններն ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում
Ն․Գ․ դր․ Ալի Ռաշիդ Ալ-Նուայիմին հանդիպել է ԵՊՀ ռեկտորի հետ
ԱՄԷ Դաշնային ազգային խորհրդի պաշտպանության, ներքին գործերի և արտաքին հարցերով հանձնաժողովի նախագահ Ն․ Գ․ դոկտոր Ալի Ալ-Նուայիմիի գլխավորած պատվիրակությունը ՀՀ կատարած այցի ընթացքում հանդիպել է Երևանի պետական համալսարանի ռեկտոր պրն․ Հովհաննես Հովհաննիսյանի, մի շարք ֆակուլտետների դեկանների և ակադեմիկոսների հետ։
Ն․ Գ․ դոկտոր Ալի Ալ-Նուայիմին հանդիպել է ՀՀ փոխվարչապետի հետ
ՀՀ-ում գտնվող ԱՄԷ Դաշնային ազգային խորհրդի պաշտպանության, ներքին գործերի և արտաքին հարցերով հանձնաժողովի նախագահ Ն․ Գ․ դոկտոր Ալի Ալ-Նուայիմին հանդիպել է ՀՀ փոխվարչապետ Ն․ Գ․ Մհեր Գրիգորյանի հետ, որտեղ քննարկվել են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության խորացումը։
