Հայաստանում ԱՄԷ դեսպանը Դուբայի առեւտրաարդյունաբերական պալատների հետ քննարկել է հայկական արտադրանքի արտահանման խթանումը ԱՄԷ շուկաներ

Sat 07/3/2026
Հայաստանում ԱՄԷ դեսպանը Դուբայի առեւտրաարդյունաբերական պալատների հետ քննարկել է հայկական արտադրանքի արտահանման խթանումը ԱՄԷ շուկաներ
ԱՄԷ-ի եւ ՀՀ-ի միջեւ առեւտրատնտեսական համագործակցության ամրապնդմանը միտված ջանքերի շրջանակներում  եւ երկու բարեկամ երկրների միջեւ առեւտրաշրջանառության աջակցման նոր հնարավորությունների բացահայտման նպատակով Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպան Ն․Գ․ դոկտոր Նարիման Ալ Մուլլան առցանց հանդիպում է ունեցել Դուբայի առեւտրարդյունաբերական պալատների եւ «Սոլիթ Էյր» ընկերության ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են  ԱՄԷ շուկաներ  հայկական արտադրանքի արտահանման ընդլայնման հեռանկարները: Անդրադարձ է կատարվել նաև երկու երկրների միջեւ առեւտրային հոսքերի խթանմանն ուղղված առկա լոգիստիկ լուծումներին, այդ թվում՝ օդային բեռնափոխադրման ծառայություններին եւ հայկական արտադրանքն ԱՄԷ հասցնելու արագ եւ արդյունավետ մեխանիզմների դյուրացմանը։  
Հանդիպման մասնակիցները քննարկել են նաեւ հայ արտադրողների, արտահանողների եւ ԱՄԷ-ում մանրածախ վաճառքի շղթաների միջեւ անմիջական հաղորդակցության ուղիներ հաստատելու հնարավորությունները, ինչպես նաեւ հայկական արտադրանքը էմիրաթցի սպառողին հասցնելու գործնական մեխանիզմները: 
Ն.Գ.  դեսպանն իր հերթին հաստատելէ, որ ԱՄԷ-ն շահագրգռված է ամրապնդելու իր տնտեսական գործընկերությունը ՀՀ-ի հետ եւ աջակցություն ցուցաբերելու երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառության աճը խթանող եւ տնտեսական համագործակցության ոլորտների դիվերսիկացմանը նպաստող նախաձեռնություններին: Ն. Գ. դեսպանը շեշտել է նաեւ ԱՄԷ-ի եւ Եվրասիական տնտեսական միության միջեւ կնքված «Տնտեսական գործընկերության մասին» համաձայնագրի կիրառման կարեւորությունը՝ ընդգծելով, որ առեւտրական շարժի եւ ներդրումների խթանման տեսանկյունից այս համաձայնագիրը ստեղծում է մի շարք խոստումնալից հնարավորություններ և առավելություններ: Նորին Գերազանցությունը պարզաբանել է, որ սույն համաձայնագրով արտոնյալ ռեժիմ է տրամադրվում հայկական ներկայիս արտահանվող ապրանքների մոտ 95%-ին և նպաստում է բազմաթիվ այլ ապրանքների մաքսատուրքերի նվազեցմանը, ինչն էլ իր հերթին բարձրացնում է հայկական արտադրանքի մրցունակությունը ԱՄԷ շուկայում՝ բացելով ուղիներ վերամշակող արտադրության մեջ դրանց օգտագործման, ինչպես նաեւ  ԱՄԷ-ի միջոցով Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանի ավելի լայն շուկաներ վերաարտահանման համար, այդպիսով ստեղծելով ավելացված արժեք երկու կողմերի համար եւ խթանելով  երկկողմ տնտեսական հարաբերությունների ընդլայնումը:
 

ՀՀ էկոնոմիկայի նախարարն ընդունել է Ծոցի երկրների (ԱՄԷ, Կատար, Քուվեյթ) և Իրաքի Հանրապետության դեսպաններին՝ քննարկելու  առևտրատնտեսական համագործակցության ամրապնդման ուղիները
Mon 08/6/2026
ՀՀ էկոնոմիկայի նախարարն ընդունել է Ծոցի երկրների (ԱՄԷ, Կատար, Քուվեյթ) և Իրաքի Հանրապետության դեսպաններին՝ քննարկելու առևտրատնտեսական համագործակցության ամրապնդման ուղիները

Արաբական Միացյալ Էմիրություններ և Ծոցի երկրներ հայկական արտադրանքի արտահանման հարցերով առաջին հանդիպման արդյունքների շարունակական դիտարկման, ինչպես նաև Ծոցի շուկաներ հայկական արտադրանքի մուտքը դյուրացնելու վերաբերյալ դիվանագիտական ներկայացուցչությունների առաջարկություններին ու դիտարկումներին ծանոթանալու նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարար Ն․Գ․ Գևորգ Պապոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպան Ն.Գ. դոկտոր Նարիման Ալ Մուլլային, ինչպես նաև ՀՀ-ում Քուվեյթի Պետության, Կատարի Պետության և Իրաքի Հանրապետության դեսպաններին և ներկայացուցիչներին։ Հանդիպմանը ներկա են գտնվել նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Արման Խոջոյանը և Անուշիկ Ավետյանը։

ԱՄԷ դեսպանը Հայաստանի ներդրումային խորհրդի նախագահի հետ քննարկել է ներդրումային համագործակցության ընդլայնումն ու ITIF2026 համաժողովի նախապատրաստական աշխատանքները
Sun 08/2/2026
ԱՄԷ դեսպանը Հայաստանի ներդրումային խորհրդի նախագահի հետ քննարկել է ներդրումային համագործակցության ընդլայնումն ու ITIF2026 համաժողովի նախապատրաստական աշխատանքները

Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպան դոկտոր Նարիման Ալ Մուլլան ընդունել է Հայաստանի ներդրումային խորհրդի ղեկավար Հովսեփ Պատվականյանին։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ներդրումային ոլորտում համագործակցության ընդլայնման ուղիները, Հայաստանի Հանրապետությունում առկա հեռանկարային ներդրումային հնարավորությունները, ինչպես նաև երկու երկրների գործարար համայնքների միջև գործընկերային կապերի խթանման մեխանիզմները։

Հայաստանում ԱՄԷ դեսպանը ՄԱԿ-ի մշտական համակարգողի հետ քննարկել է կայունության և զարգացման ոլորտներում համագործակցության ամրապնդումը
Sun 08/2/2026
Հայաստանում ԱՄԷ դեսպանը ՄԱԿ-ի մշտական համակարգողի հետ քննարկել է կայունության և զարգացման ոլորտներում համագործակցության ամրապնդումը

Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպան Ն․Գ․ դոկտոր Նարիման Ալ Մուլլան ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Արաբական Միացյալ Էմիրությունների և Հայաստանում ՄԱԿ-ի համակարգի միջև համագործակցության ամրապնդման ուղիները, տարածաշրջանային և միջազգային իրավիճակի վերջին զարգացումները, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։

Հայաստանում ԱՄԷ դեսպանը մասնակցել է ՀՀ-ի եւ Ծոցի երկրների միջեւ առեւտրատնտեսական համագործակցության ամրապնդմանը նվիրված հանդիպմանը
Wed 07/1/2026
Հայաստանում ԱՄԷ դեսպանը մասնակցել է ՀՀ-ի եւ Ծոցի երկրների միջեւ առեւտրատնտեսական համագործակցության ամրապնդմանը նվիրված հանդիպմանը

Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպան Ն․Գ․ դոկտոր Նարիման Ալ Մուլլան մասնակցել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարներ պրն. Արման Խոջոյանի եւ պրն. Նարեկ Հովակիմյանի կողմից ՀՀ-ում հավատարմագրված ԱՄԷ-ի, Քուվեյթի, Կատարի եւ Իրաքի դիվանագիտական ներկայացուցիչների հետ կազմակերված հանդիպմանը: