Ն․Գ․ դեսպանի հանդիպումը Հայ գործարարների ասոցիացիայի գործադիր տնօրենի հետ
Ն․Գ․ դեսպան դր. Նարիման Ալ-Մուլլան դեսպանությունում ընդունել է Հայ գործարարների ասոցիացիայի գործադիր տնօրեն տիկին Գոհար Ղումաշյանին, որտեղ քննարկվել են ասոցիացիայի և ԱՄԷ-ի առևտրի պալատների միջև համագործակցության ամրապնդման ուղիներն առևտրատնտեսական գործընկերություն նախաձեռնելու, ինչպես նաև ԱՄԷ-ում հայ գործարարների հետ ներդրումային համատեղ ծրագրերին աջակցելու նպատակով։
Դեսպանությունում հյուրընկալվել է «Երեմյան Փրոջեքթս» ընկերության հիմնադիր և գլխավոր տնօրենը
ՀՀ-ում ԱՄԷ դեսպանությունը ցանկանում է ամուր տնտեսական և առևտրային կապեր հաստատել հայկական կողմի հետ և դիվերսիֆիկացնել երկու երկրների միջև առկա գործընկերությունը՝ ճանապարհ բացելով ստարտափների և գործարարների համար, ինչպես նաև ընդարձակելով համագործակցությունը ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, այդ թվում՝ գյուղատնտեսության և պարենային անվտանգության:
