Դեսպանությունում հյուրընկալվել է «Երեմյան Փրոջեքթս» ընկերության հիմնադիր և գլխավոր տնօրենը

Mon 09/1/2023
Դեսպանությունում հյուրընկալվել է «Երեմյան Փրոջեքթս» ընկերության հիմնադիր և գլխավոր տնօրենը

ՀՀ-ում ԱՄԷ դեսպանությունը ցանկանում է ամուր տնտեսական և առևտրային կապեր հաստատել հայկական կողմի հետ և դիվերսիֆիկացնել երկու երկրների միջև առկա գործընկերությունը՝ ճանապարհ բացելով ստարտափների և գործարարների համար, ինչպես նաև ընդարձակելով համագործակցությունը ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, այդ թվում՝ գյուղատնտեսության և պարենային անվտանգության:

Այս համատեքստում Ն.Գ. դեսպան դր. Նարիման Ալ-Մուլլան ընդունել է Հայաստանում ռեստորանների և հյուրընկալության ոլորտում առաջատար «Երեմյան Փրոջեքթս» ընկերության հիմնադիր և գլխավոր տնօրեն պրն. Դավիթ Երեմյանին: Իր գործունեության տասնհինգ տարիների ընթացքում ընկերությունը ստեղծել և իրականացրել է տասից ավելի համարձակ, եզակի և հայեցակարգային նախագծեր և զգալի ներդրում է ունեցել Հայաստանում ռեստորանային բիզնեսի զարգացման գործում։ Հանդիպմանը մասնակցել է նաև դեսպանության քաղաքական վերլուծաբան Լիլիթ Պալյանը։ 

 

Հայաստանում ԱՄԷ դեսպանը Առողջապահահության համաշխարհային կազմակերպության հետ քննարկել է առողջապահական նախաձեռնությունների աջակցմանը եւ գործընկերության ամրապնդմանը վերաբերող հարցեր
Mon 09/1/2023
Հայաստանում ԱՄԷ դեսպանը Առողջապահահության համաշխարհային կազմակերպության հետ քննարկել է առողջապահական նախաձեռնությունների աջակցմանը եւ գործընկերության ամրապնդմանը վերաբերող հարցեր

Առողջապահական ոլորտում համագործակցության ամրապնդման եւ գործընկերության զարգացման շրջանակներում, ՀՀ-ում ԱՄԷ դեսպան Ն.Գ. դոկտոր Նարիման Ալ Մուլլան ընդունել է ՀՀ-ում ԱՀԿ-ի տարածաշրանային ներկայացուցիչ դոկտոր Սիդհարտա Սանքար Դատային:

Ն․Գ․ դեսպանի հանդիպումը Հայ գործարարների ասոցիացիայի գործադիր տնօրենի հետ
Thu 06/6/2024
Ն․Գ․ դեսպանի հանդիպումը Հայ գործարարների ասոցիացիայի գործադիր տնօրենի հետ

Ն․Գ․ դեսպան դր. Նարիման Ալ-Մուլլան դեսպանությունում ընդունել է Հայ գործարարների ասոցիացիայի գործադիր տնօրեն տիկին Գոհար Ղումաշյանին, որտեղ քննարկվել են ասոցիացիայի և ԱՄԷ-ի առևտրի պալատների միջև համագործակցության ամրապնդման ուղիներն առևտրատնտեսական գործընկերություն նախաձեռնելու, ինչպես նաև ԱՄԷ-ում հայ գործարարների հետ ներդրումային համատեղ ծրագրերին աջակցելու նպատակով։

Դեսպանությունում հյուրընկալվել է «Կովկասի ինստիտուտի» տնօրենը
Thu 06/6/2024
Դեսպանությունում հյուրընկալվել է «Կովկասի ինստիտուտի» տնօրենը

ՀՀ-ում ԱՄԷ դեսպան Ն․Գ․ դր․ Նարիման Ալ-Մուլլան դեսպանատանը ընդունել է քաղաքական հետազոտությունների Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են էմիրաթական կենտրոնների և հաստատությունների հետ համագործակցության հնարավորությունները։

Մուհամեդ բն Զայեդի հումանիտար գիտությունների համալսարանի պատվիրակության այցը Հայաստան
Thu 06/6/2024
Մուհամեդ բն Զայեդի հումանիտար գիտությունների համալսարանի պատվիրակության այցը Հայաստան

Մուհամմադ բն Զայեդի հումանիտար գիտությունների համալսարանի պատվիրակությունը՝ համալսարանի նախագահի խորհրդական դր. Քարիմա Ալ-Մազրուիի գլխավորությամբ այց է կատարել Հայաստանի Հանրապետություն ակադեմիական և մշակութային ոլորտներում համագործակցության ուղիները քննարկելու և ամրապնդելու նպատակով։ ՀՀ-ում ԱՄԷ դեսպան Ն․Գ․ դր․ Նարիման Ալ-Մուլլայի ուղեկցությամբ պատվիրակությունն այցելել է Մատենադարան, Երևանի պետական համալսարան և Գևորգյան հոգևոր ճեմարան։