Դեսպանության նորություններ
Ն.Գ․ դեսպանի հանդիպումը ՀՀ ֆինանսների նախարարի հետ
Ն.Գ․ դեսպան դր. Նարիման Ալ-Մուլլան հանդիպել է ՀՀ ֆինանսների նախարար Ն.Գ. Վահե Հովհաննիսյանին՝ քննարկելու բանկային, դրամավարկային և ֆինանսական քաղաքականության ոլորտներում երկու երկրների միջև փորձի փոխանակման և համագործակցության ընդլայնման հեռանկարները։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարն ընդունել է ԱՄԷ դեսպանին
Ն.Գ. դեսպան դր. Նարիման Ալ-Մուլլան հանդիպում է ունեցել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ն.Գ. Ռոբերտ Խաչատրյանի հետ: Դեսպանը նախարարին է փոխանցել ԱՄԷ պաշտպանության հարցերով պետնախարար Մուհամմադ Ահմադ Ալ-Բաուարդիի հրավերը՝ մասնակցելու ս.թ. նոյեմբեր ամսին կայանալիք «Դուբայ ավիաշոու 2023» ցուցահանդեսին։ Քննարկվել են նաև ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն ընդունել է ԱՄԷ դեսպանին
Ն.Գ. դեսպան դր. Նարիման Ալ-Մուլլան հանդիպել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ն.Գ. Նարեկ Մկրտչյանի հետ, որտեղ քննարկվել է աշխատանքի, սոցիալական համապարփակ զարգացման, ինչպես նաև կանանց, երիտասարդների և հաշմանդամների հզորացման բնագավառներում երկու երկրների միջև երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ։ Հատկանշական է, որ ԱՄԷ կառավարությունը փոխըմբռնման հուշագիր է ստորագրել ՀՀ կառավարության հետ՝ Էմիրություններում Հայաստանի քաղաքացիների աշխատանքը կարգավորելու վերաբերյալ։
Դեսպանությունում հյուրընկալվել է «Երեմյան Փրոջեքթս» ընկերության հիմնադիր և գլխավոր տնօրենը
ՀՀ-ում ԱՄԷ դեսպանությունը ցանկանում է ամուր տնտեսական և առևտրային կապեր հաստատել հայկական կողմի հետ և դիվերսիֆիկացնել երկու երկրների միջև առկա գործընկերությունը՝ ճանապարհ բացելով ստարտափների և գործարարների համար, ինչպես նաև ընդարձակելով համագործակցությունը ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, այդ թվում՝ գյուղատնտեսության և պարենային անվտանգության:
Ն․Գ․ դեսպանի հանդիպումը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հետ
Հայ պաշտոնյաների հետ ճանաչողական հանդիպումների շրջանակում ՀՀ֊ում ԱՄԷ դեսպան Ն.Գ. դոկ. Նարիման ալ֊Մուլլան հանդիպել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Ն.Գ. Գնել Սանոսյանի հետ, որտեղ քննարկվել են էներգետիկայի և կառուցապատման ոլորտում համագործակցության հնարավորությունները։
Ն․Գ․ դեսպանի հանդիպումը ՀՀ առողջապահության նախարարի հետ
ՀՀ բարձր պաշտոնյաների հետ հանդիպումների շրջանակում Ն.Գ. դեսպան դոկտ. Նարիման Ալ-Մուլլան հանդիպել է ՀՀ առողջապահության նախարար Ն․Գ․ Անահիտ Ավանեսյանի հետ։ Վերջինս բարձր է գնահատել երկու երկրների միջև բարձր մակարդակի երկկողմ հարաբերությունները։ Քննարկվել են առողջապահության ոլորտի բոլոր մակարդակներում համագործակցության ակտիվացման հնարավորությունները։
Ն․Վ․ ՀՀ նախագահին է հանձնվել ԱՄԷ կլիմայի համաժողովին (COP28) մասնակցելու հրավերը
ՀՀ-ում ԱՄԷ դեսպան դոկտոր Նարիման Ալ-Մուլլան ՀՀ նախագահ Ն.Գ. Վահագն Խաչատուրյանին է փոխանցել ԱՄԷ նախագահ Նորին Մեծություն Շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ-Նահյանի հրավերը՝ մասնակցելու ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 28-րդ համաժողովի (COP28) շրջանակներում կայանալիք «ԱՄԷ կլիմայի համաժողովին»։
Ն․Վ․ ՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել ԱՄԷ դեսպանը
ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. դոկտոր Նարիման Ալ֊Մուլլան այսօր առավոտյան նախագահական նստավայրում իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին: Վերջինս հաջողություն է մաղթել դեսպանին իրեն վստահված առաքելության մեջ։
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Ն․Գ․ դեսպանին
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպան դր․ Նարիման Ալ-Մուլլային՝ ՀՀ-ում ԱՄԷ դեսպան նշանակվելու կապակցությամբ:
ՀՀ- ում ԱՄԷ դեսպանության գործերի հավատարմատար տիկին Ահլամ Ալ-Սալամին ներկա է գտնվել fly Arna-ի բացման արարողությանը:
ՀՀ- ում ԱՄԷ դեսպանության գործերի հավատարմատար տիկին Ահլամ Ալ-Սալամին ներկա է գտնվել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում հայկական ազգային ավիաընկերության fly Arna-ի բացման արարողությանը:
Էմիրաթական Կարմիր մահիկ կազմակերպության պատվիրակության հանդիպումը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարի հետ
Էմիրաթական Կարմիր մահիկ կազմակերպության պատվիրակությունը հանդիպել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարի հետ՝ քննարկելու մարդասիրական և բարեգործական աշխատանքների ոլորտում համագործակցության հնարավորությունները։
Հանդիպում ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատի նախագահի հետ
ՀՀ-ում ԱՄԷ դեսպանության գործերի հավատարմատար տկն․ Ահլամ ԱլՍալամին այցելել է ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատ, որտեղ նա հանդիպել է պալատի նախագահ պրն․ Մարտին Սարգսյանին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու բարեկամ երկրների միջեւ տնտեսական կապերը եւ դրանց զարգացման ուղիները համատեղ հետաքրքրություն ունեցող ոլորտներում։
