Դաշնային ազգային խորհրդի պատվիրակությունը հանդիպել է ՀՀ ԱԺ հայ-էմիրաթական բարեկամական խմբի հետ

Դաշնային ազգային խորհրդի պատվիրակությունը հանդիպել է ՀՀ ԱԺ հայ-էմիրաթական բարեկամական խմբի հետ

ԱՄԷ Դաշնային ազգային խորհրդի պաշտպանության, ներքին գործերի և արտաքին հարցերով հանձնաժողովի նախագահ Ն․ Գ․ դոկտոր Ալի Ալ-Նուայիմիի գլխավորած պատվիրակությունը ՀՀ կատարած այցի ընթացքում հանդիպել է ՀՀ ԱԺ Հայաստան-Արաբական Միացյալ Էմիրություններ բարեկամական խմբի ղեկավար պրն․ Խաչատուր Սուքիասյանի և խմբի անդամների հետ: Քննարկվել են երկու բարեկամ խորհրդարանների միջև համագործակցության խորացման ուղիները։

Հանդիպման ընթացքում ընդգծվել է Դաշնային Ազգային խորհրդի և Ազգային ժողովի միջև երկկողմ հարաբերությունների ամրապնդման կարևորությունը՝ տարբեր ոլորտներում երկու երկրների միջև աճող համագործակցությանը համընթաց։ Ն․Գ․ դոկտոր Ալի Ալ-Նուայիմին մատնանշել է խորհրդարանական դիվանագիտության դերի ակտիվացման կարևորությունը կառավարությունների աշխատանքն արդյունավետ դարձնելու տեսանկյունից։

Իր հերթին պրն․ Խաչատուր Սուքիասյանը կարևորել է բարեկամական խմբերի հանդիպումների ակտիվացումը երկու երկրների միջև խորհրդարանական համագործակցության խորացման նպատակով՝ բարձր գնահատելով նաև ԱՄԷ-ի հաստատակամ դիրքորոշումը տարածաշրջանային և միջազգային խնդիրների նկատմամբ՝ համաշխարհային ներկայիս մարտահրավերների պայմաններում։

 

ԱՄԷ դեսպանը Հայաստանի ներդրումային խորհրդի նախագահի հետ քննարկել է ներդրումային համագործակցության ընդլայնումն ու ITIF2026 համաժողովի նախապատրաստական աշխատանքները
Sun 08/2/2026
ԱՄԷ դեսպանը Հայաստանի ներդրումային խորհրդի նախագահի հետ քննարկել է ներդրումային համագործակցության ընդլայնումն ու ITIF2026 համաժողովի նախապատրաստական աշխատանքները

Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպան դոկտոր Նարիման Ալ Մուլլան ընդունել է Հայաստանի ներդրումային խորհրդի ղեկավար Հովսեփ Պատվականյանին։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ներդրումային ոլորտում համագործակցության ընդլայնման ուղիները, Հայաստանի Հանրապետությունում առկա հեռանկարային ներդրումային հնարավորությունները, ինչպես նաև երկու երկրների գործարար համայնքների միջև գործընկերային կապերի խթանման մեխանիզմները։

Հայաստանում ԱՄԷ դեսպանը ՄԱԿ-ի մշտական համակարգողի հետ քննարկել է կայունության և զարգացման ոլորտներում համագործակցության ամրապնդումը
Sun 08/2/2026
Հայաստանում ԱՄԷ դեսպանը ՄԱԿ-ի մշտական համակարգողի հետ քննարկել է կայունության և զարգացման ոլորտներում համագործակցության ամրապնդումը

Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպան Ն․Գ․ դոկտոր Նարիման Ալ Մուլլան ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Արաբական Միացյալ Էմիրությունների և Հայաստանում ՄԱԿ-ի համակարգի միջև համագործակցության ամրապնդման ուղիները, տարածաշրջանային և միջազգային իրավիճակի վերջին զարգացումները, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։

Հայաստանում ԱՄԷ դեսպանը Դուբայի առեւտրաարդյունաբերական պալատների հետ քննարկել է հայկական արտադրանքի արտահանման խթանումը ԱՄԷ շուկաներ
Sat 07/3/2026
Հայաստանում ԱՄԷ դեսպանը Դուբայի առեւտրաարդյունաբերական պալատների հետ քննարկել է հայկական արտադրանքի արտահանման խթանումը ԱՄԷ շուկաներ

ԱՄԷ-ի եւ ՀՀ-ի միջեւ առեւտրատնտեսական համագործակցության ամրապնդմանը միտված ջանքերի շրջանակներում եւ երկու բարեկամ երկրների միջեւ առեւտրաշրջանառության աջակցման նոր հնարավորությունների բացահայտման նպատակով Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպան Ն․Գ․

Հայաստանում ԱՄԷ դեսպանը մասնակցել է ՀՀ-ի եւ Ծոցի երկրների միջեւ առեւտրատնտեսական համագործակցության ամրապնդմանը նվիրված հանդիպմանը
Wed 07/1/2026
Հայաստանում ԱՄԷ դեսպանը մասնակցել է ՀՀ-ի եւ Ծոցի երկրների միջեւ առեւտրատնտեսական համագործակցության ամրապնդմանը նվիրված հանդիպմանը

Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպան Ն․Գ․ դոկտոր Նարիման Ալ Մուլլան մասնակցել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարներ պրն. Արման Խոջոյանի եւ պրն. Նարեկ Հովակիմյանի կողմից ՀՀ-ում հավատարմագրված ԱՄԷ-ի, Քուվեյթի, Կատարի եւ Իրաքի դիվանագիտական ներկայացուցիչների հետ կազմակերված հանդիպմանը: