Ն․ Գ․ դոկտոր Ալի Ալ-Նուայիմին հանդիպել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի հետ

Ն․ Գ․ դոկտոր Ալի Ալ-Նուայիմին հանդիպել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի հետ

ԱՄԷ Դաշնային ազգային խորհրդի պաշտպանության, ներքին գործերի և արտաքին հարցերով հանձնաժողովի նախագահ Ն․ Գ․ դոկտոր Ալի Ալ-Նուայիմիի գլխավորած պատվիրակությունը ՀՀ կատարած այցի ընթացքում հանդիպել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Ն․ Գ․ Արմեն Գրիգորյանի հետ։

Հանդիպման ընթացքում բարձր են գնահատվել ԱՄԷ-ի և ՀՀ-ի միջև երկկողմ հարաբերությունները և տարբեր ոլորտներում դրանց խորացմանն ուղղված երկու երկրների ղեկավարությունների ձգտումը։ Կողմերն ընդգծել են նաև միջազգային խաղաղության և անվտանգության ամրապնդման կարևորությունը, ինչպես նաև հանդուրժողականության ու երկխոսության դրույթներին հետևելու անհրաժեշտությունը՝ հանուն համաշխարհային խաղաղության և կայունություն ամրապնդման:

Հանդիպմանը ներկա են գտնվել Դաշնային Ազգային խորհրդի պատվիրակության անդամներ Ն․Գ Սառա Ֆալաքնազը, Մուհամմադ Ալ-Քաշֆը, Մարուան Ալ-Մհեյրին, Ահմեդ Խուրին, դր․ Սիդրա Ալ-Մանսուրին, ինչպես նաև խորհրդարանական կապի գծով Գլխավոր քարտուղարի օգնական Աֆրա Ալ-Բաստին և ՀՀ-ում ԱՄԷ դեսպան Ն․Գ․ դր․ Նարիման Ալ-Մուլլան։

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարն ընդունել է Ծոցի երկրների (ԱՄԷ, Կատար, Քուվեյթ) և Իրաքի Հանրապետության դեսպաններին՝ քննարկելու  առևտրատնտեսական համագործակցության ամրապնդման ուղիները
Mon 08/6/2026
ՀՀ էկոնոմիկայի նախարարն ընդունել է Ծոցի երկրների (ԱՄԷ, Կատար, Քուվեյթ) և Իրաքի Հանրապետության դեսպաններին՝ քննարկելու առևտրատնտեսական համագործակցության ամրապնդման ուղիները

Արաբական Միացյալ Էմիրություններ և Ծոցի երկրներ հայկական արտադրանքի արտահանման հարցերով առաջին հանդիպման արդյունքների շարունակական դիտարկման, ինչպես նաև Ծոցի շուկաներ հայկական արտադրանքի մուտքը դյուրացնելու վերաբերյալ դիվանագիտական ներկայացուցչությունների առաջարկություններին ու դիտարկումներին ծանոթանալու նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարար Ն․Գ․ Գևորգ Պապոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպան Ն.Գ. դոկտոր Նարիման Ալ Մուլլային, ինչպես նաև ՀՀ-ում Քուվեյթի Պետության, Կատարի Պետության և Իրաքի Հանրապետության դեսպաններին և ներկայացուցիչներին։ Հանդիպմանը ներկա են գտնվել նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Արման Խոջոյանը և Անուշիկ Ավետյանը։

ԱՄԷ դեսպանը Հայաստանի ներդրումային խորհրդի նախագահի հետ քննարկել է ներդրումային համագործակցության ընդլայնումն ու ITIF2026 համաժողովի նախապատրաստական աշխատանքները
Sun 08/2/2026
ԱՄԷ դեսպանը Հայաստանի ներդրումային խորհրդի նախագահի հետ քննարկել է ներդրումային համագործակցության ընդլայնումն ու ITIF2026 համաժողովի նախապատրաստական աշխատանքները

Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպան դոկտոր Նարիման Ալ Մուլլան ընդունել է Հայաստանի ներդրումային խորհրդի ղեկավար Հովսեփ Պատվականյանին։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ներդրումային ոլորտում համագործակցության ընդլայնման ուղիները, Հայաստանի Հանրապետությունում առկա հեռանկարային ներդրումային հնարավորությունները, ինչպես նաև երկու երկրների գործարար համայնքների միջև գործընկերային կապերի խթանման մեխանիզմները։

Հայաստանում ԱՄԷ դեսպանը ՄԱԿ-ի մշտական համակարգողի հետ քննարկել է կայունության և զարգացման ոլորտներում համագործակցության ամրապնդումը
Sun 08/2/2026
Հայաստանում ԱՄԷ դեսպանը ՄԱԿ-ի մշտական համակարգողի հետ քննարկել է կայունության և զարգացման ոլորտներում համագործակցության ամրապնդումը

Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպան Ն․Գ․ դոկտոր Նարիման Ալ Մուլլան ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Արաբական Միացյալ Էմիրությունների և Հայաստանում ՄԱԿ-ի համակարգի միջև համագործակցության ամրապնդման ուղիները, տարածաշրջանային և միջազգային իրավիճակի վերջին զարգացումները, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։

Հայաստանում ԱՄԷ դեսպանը Դուբայի առեւտրաարդյունաբերական պալատների հետ քննարկել է հայկական արտադրանքի արտահանման խթանումը ԱՄԷ շուկաներ
Sat 07/3/2026
Հայաստանում ԱՄԷ դեսպանը Դուբայի առեւտրաարդյունաբերական պալատների հետ քննարկել է հայկական արտադրանքի արտահանման խթանումը ԱՄԷ շուկաներ

ԱՄԷ-ի եւ ՀՀ-ի միջեւ առեւտրատնտեսական համագործակցության ամրապնդմանը միտված ջանքերի շրջանակներում եւ երկու բարեկամ երկրների միջեւ առեւտրաշրջանառության աջակցման նոր հնարավորությունների բացահայտման նպատակով Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպան Ն․Գ․