Արաբական Միացյալ Էմիրությունների ժամանակավոր հավատարմատար տկն․ Ահլամ Ալ Սալամին հանդիպել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։
Ողջույնի խոսքից հետո ՀՀ ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Ծոցի արաբական պետությունների հետ հարաբերությունների զարգացմանը և նա բարձր գնահատեց ԱՄԷ-ի հավասարակշռված արտաքին քաղաքականությունը տարածաշրջանային եւ միջազգային մակարդակներում:
Ալեն Սիմոնյանը նաև տեղեկացրեց, որ առաջիկայում կձեւավորվի ԱՄԷ-ի հետ միջխորհրդարանական բարեկամության խումբը:
Ահլամ ԱլՍալամին փաստեց Հայաստանի հետ տարբեր ձեւաչափերով համագործակցության կարեւորությունը: Խորհրդարանների փոխգործակցությունը համարելով ուղենշային` ընդգծեց համատեղ նախագծերի իրականացման և փոխայցելությունների կարեւորությունը:
Հանդիպման ավարտին մտքեր փոխանակվեցին առաջիկայում կայանալիք «Դուբայ ԷՔՍՊՈ-2020» համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի մասնակցության շուրջ:
ԱՄԷ դեսպանը Հայաստանի ներդրումային խորհրդի նախագահի հետ քննարկել է ներդրումային համագործակցության ընդլայնումն ու ITIF2026 համաժողովի նախապատրաստական աշխատանքները
Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպան դոկտոր Նարիման Ալ Մուլլան ընդունել է Հայաստանի ներդրումային խորհրդի ղեկավար Հովսեփ Պատվականյանին։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ներդրումային ոլորտում համագործակցության ընդլայնման ուղիները, Հայաստանի Հանրապետությունում առկա հեռանկարային ներդրումային հնարավորությունները, ինչպես նաև երկու երկրների գործարար համայնքների միջև գործընկերային կապերի խթանման մեխանիզմները։
Հայաստանում ԱՄԷ դեսպանը ՄԱԿ-ի մշտական համակարգողի հետ քննարկել է կայունության և զարգացման ոլորտներում համագործակցության ամրապնդումը
Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպան Ն․Գ․ դոկտոր Նարիման Ալ Մուլլան ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Արաբական Միացյալ Էմիրությունների և Հայաստանում ՄԱԿ-ի համակարգի միջև համագործակցության ամրապնդման ուղիները, տարածաշրջանային և միջազգային իրավիճակի վերջին զարգացումները, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։
Հայաստանում ԱՄԷ դեսպանը Դուբայի առեւտրաարդյունաբերական պալատների հետ քննարկել է հայկական արտադրանքի արտահանման խթանումը ԱՄԷ շուկաներ
ԱՄԷ-ի եւ ՀՀ-ի միջեւ առեւտրատնտեսական համագործակցության ամրապնդմանը միտված ջանքերի շրջանակներում եւ երկու բարեկամ երկրների միջեւ առեւտրաշրջանառության աջակցման նոր հնարավորությունների բացահայտման նպատակով Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպան Ն․Գ․
Հայաստանում ԱՄԷ դեսպանը մասնակցել է ՀՀ-ի եւ Ծոցի երկրների միջեւ առեւտրատնտեսական համագործակցության ամրապնդմանը նվիրված հանդիպմանը
Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպան Ն․Գ․ դոկտոր Նարիման Ալ Մուլլան մասնակցել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարներ պրն. Արման Խոջոյանի եւ պրն. Նարեկ Հովակիմյանի կողմից ՀՀ-ում հավատարմագրված ԱՄԷ-ի, Քուվեյթի, Կատարի եւ Իրաքի դիվանագիտական ներկայացուցիչների հետ կազմակերված հանդիպմանը:
