ԱՄԷ Դաշնային ազգային խորհրդի պաշտպանության, ներքին գործերի և արտաքին հարցերով հանձնաժողովի նախագահ Ն․ Գ․ դոկտոր Ալի Ալ-Նուայիմիի գլխավորած պատվիրակությունը ՀՀ կատարած այցի ընթացքում հանդիպել է Երևանի պետական համալսարանի ռեկտոր պրն․ Հովհաննես Հովհաննիսյանի, մի շարք ֆակուլտետների դեկանների և ակադեմիկոսների հետ։
Հանդիպման ընթացքում կողմերը ընդգծել են ԱՄԷ-ի և ՀՀ-ի միջև մշակույթի և գիտության ոլորտներում հարաբերությունների ամրապնդման կարևորությունը, հատկապես՝ ազգային բուհերի մակարդակում՝ հաշվի առնելով դրանց ազդեցությունը մշակութային և քաղաքակրթական առաջընթացի վրա։
ԵՊՀ ռեկտորը կարևորել է այցը երկու երկրների միջև գիտամշակութային համագործակցության ամրապնդման տեսանկյունից՝ նշելով, որ համալսարանի Արևելագիտության ֆակուլտետի ամենամեծ լսարաններից մեկը կրում է Էմիրությունների անունը:
Պատվիրակության կազմում ընդգրկված էին Դաշնային Ազգային խորհրդի անդամներ Ն․Գ Սառա Ֆալաքնազը, Մուհամմադ Ալ-Քաշֆը, Մարուան Ալ-Մհեյրին, Ահմեդ Խուրին, դր․ Սիդրա Ալ-Մանսուրին, ինչպես նաև խորհրդարանական կապի գծով Գլխավոր քարտուղարի օգնական Աֆրա Ալ-Բաստին։
ՀՀ էկոնոմիկայի նախարարն ընդունել է Ծոցի երկրների (ԱՄԷ, Կատար, Քուվեյթ) և Իրաքի Հանրապետության դեսպաններին՝ քննարկելու առևտրատնտեսական համագործակցության ամրապնդման ուղիները
Արաբական Միացյալ Էմիրություններ և Ծոցի երկրներ հայկական արտադրանքի արտահանման հարցերով առաջին հանդիպման արդյունքների շարունակական դիտարկման, ինչպես նաև Ծոցի շուկաներ հայկական արտադրանքի մուտքը դյուրացնելու վերաբերյալ դիվանագիտական ներկայացուցչությունների առաջարկություններին ու դիտարկումներին ծանոթանալու նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարար Ն․Գ․ Գևորգ Պապոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպան Ն.Գ. դոկտոր Նարիման Ալ Մուլլային, ինչպես նաև ՀՀ-ում Քուվեյթի Պետության, Կատարի Պետության և Իրաքի Հանրապետության դեսպաններին և ներկայացուցիչներին։ Հանդիպմանը ներկա են գտնվել նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Արման Խոջոյանը և Անուշիկ Ավետյանը։
ԱՄԷ դեսպանը Հայաստանի ներդրումային խորհրդի նախագահի հետ քննարկել է ներդրումային համագործակցության ընդլայնումն ու ITIF2026 համաժողովի նախապատրաստական աշխատանքները
Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպան դոկտոր Նարիման Ալ Մուլլան ընդունել է Հայաստանի ներդրումային խորհրդի ղեկավար Հովսեփ Պատվականյանին։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ներդրումային ոլորտում համագործակցության ընդլայնման ուղիները, Հայաստանի Հանրապետությունում առկա հեռանկարային ներդրումային հնարավորությունները, ինչպես նաև երկու երկրների գործարար համայնքների միջև գործընկերային կապերի խթանման մեխանիզմները։
Հայաստանում ԱՄԷ դեսպանը ՄԱԿ-ի մշտական համակարգողի հետ քննարկել է կայունության և զարգացման ոլորտներում համագործակցության ամրապնդումը
Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպան Ն․Գ․ դոկտոր Նարիման Ալ Մուլլան ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Արաբական Միացյալ Էմիրությունների և Հայաստանում ՄԱԿ-ի համակարգի միջև համագործակցության ամրապնդման ուղիները, տարածաշրջանային և միջազգային իրավիճակի վերջին զարգացումները, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։
Հայաստանում ԱՄԷ դեսպանը Դուբայի առեւտրաարդյունաբերական պալատների հետ քննարկել է հայկական արտադրանքի արտահանման խթանումը ԱՄԷ շուկաներ
ԱՄԷ-ի եւ ՀՀ-ի միջեւ առեւտրատնտեսական համագործակցության ամրապնդմանը միտված ջանքերի շրջանակներում եւ երկու բարեկամ երկրների միջեւ առեւտրաշրջանառության աջակցման նոր հնարավորությունների բացահայտման նպատակով Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպան Ն․Գ․
