ՀՀ կատարած այցի ընթացքում ԱՄԷ Դաշնային ազգային խորհրդի պաշտպանության, ներքին գործերի և արտաքին հարցերով հանձնաժողովի նախագահ Ն․ Գ․ դոկտոր Ալի Ալ-Նուայիմիի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ն․Գ․ Ալեն Սիմոնյանի հետ և քննարկել երկու բարեկամ երկրների ու խորհրդարանների միջև երկկողմ և խորհրդարանական համագործակցության ընդլայնման ուղիները։
Հանդիպման ընթացքում ընդգծվել է ԱՄԷ-ի և ՀՀ-ի միջև տարբեր ոլորտներում դինամիկ զարգացում ապրող երկկողմ հարաբերությունների ամրապնդման կարևորությունը։
Ն․Գ․ Ալ-Նուայմին ՀՀ ԱԺ նախագահին է փոխանցել իր գործընկերոջ՝ ԱՄԷ-ի Դաշնային Ազգային խորհրդի նախագահ Սաքր Ղաբաշի ողջույնները և երկու կողմերի միջև խորհրդարանական համագործակցության համաձայնագիր ստորագրելու ակնկալիքը, որը կնպաստի համագործակցության ընդլայնմանը և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցերի առնչությամբ համակարգման դյուրացմանը՝ ի շահ երկու բարեկամ երկրների և ժողովուրդների։
Միաժամանակ Ն․Գ․ Ալեն Սիմոնյանը կարևորել է խորհրդարանական փորձի փոխանակման նպատակով խորհրդարանական բարեկամության հանձնաժողովի ձևավորումը՝ բարձր գնահատելով ԱՄԷ-ի և ՀՀ-ի տնտեսական և ներդրումային համագործակցությունը։