ԱՄԷ-ի եւ ՀՀ-ի միջեւ փոխադարձ հետաքրքրություն ունեցող տարբեր ոլորտներում համագործակցությունն ու համակարգումն ամրապնդելու շրջանակներում ՀՀ-ում ԱՄԷ դեսպան Ն.Գ. դոկտոր Նարիման Ալ Մուլլան հանդիպել է ՀՀ ԱԳՆ բազմակողմ քաղաքականության եւ զարգացման համագործակցության վարչության պետ պարոն Դավիթ Կնյազյանի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են միջազգային հարթակներում երկկողմ համագործակցության ամրապնդումը եւ ներկայացվել են միջազգային բազմակողմ կազմակերպությունների շրջանակում համակարգման ոլորտները, որոնց մեջ մտնում են ՄԱԿ-ի եւ այլ միջազգային հարթակների օրակարգում գտնվող խնդիրները: Զրուցակիցները նաեւ տեսակետներ են փոխանակել ըմդհանուր հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային եւ միջազգային զարգացումների շուրջ:
Կողմերն անդրադարձել են նաեւ բազմակողմ դիվանագիտական գործունեության ոլորտում համագործակցության ընդլայնման և միջազգային նախաձեռնությունների ու որոշումների վերաբերյալ դիրքորոշումների համակարգման ուղիներին՝ ընդհանուր շահերը սատարելու, միջազգային ատյաններում մասնակցության արդյունավետությունը բարձրացնելու և գլոբալ խնդիրների լուծման գործում երկխոսության ու փոխըմբռնման մոտեցումն ամրապնդելու նպատակով։