Նորություններ
Ն․Գ․ դեսպանի այցը ԵՊՀ
Ն․Գ․ դեսպան դոկտ. Նարիման Ալ-Մուլլան հանդիպել է Երևանի պետական համալսարանի ռեկտոր Ն․Գ․ պր․ Հովհաննես Հովհաննիսյանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵՊՀ-ի և էմիրաթական բուհերի ու ուսումնական հաստատությունների միջև համագործակցության ամրապնդման և խորացման, ինչպես նաև կրթության և գիտության ոլորտում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները։
ՀՀ ներքին գործերի նախարարն ընդունել է Ն.Գ. դեսպանին
ՀՀ ներքին գործերի նախարար Ն․ Գ․ Վահե Ղազարյանն այսօր առավոտյան ընդունել է Ն.Գ. դեսպան դր. Նարիման Ալ-Մուլլային։ Նախարարությունում իրականացվող բարեփոխումների ընթացքը ներկայացնելուց հետո Ն.Գ. Նախարարը վստահություն է հայտնել, որ ՀՀ-ի և ԱՄԷ-ի միջև երկկողմ համագործակցությունն ականատես կլինի նոր փուլի, հատկապես, որ Հայաստանը լուրջ է տրամադրված անվտանգության և ոստիկանության ոլորտներում էմիրաթական գիտելիքը կիրառելու և երկկողմ համագործակցությունն ամրապնդելու հարցում։
Այցելություն ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտ
Հայաստանի ակադեմիական, կրթական և գիտական շրջանակների հետ բարեկամության և համագործակցության կապերի ամրապնդմանն ուղղված դեսպանության ջանքերի շրջանակում Ն.Գ դեսպան դր. Նարիման Ալ-Մուլլան ճանաչողական այց է կատարել ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտ։
Հանդիպում ՀՀ էկոնոմիկայի նախարարի հետ
ԱՄԷ-ի և ՀՀ-ի միջև համապարփակ տնտեսական գործընկերային հարաբերությունները զարգացնելու դեսպանության ձգտման շրջանակում Ն.Գ դեսպան դր. Նարիման Ալ-Մուլլան հանդիպել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Ն.Գ. Վահան Քերոբյանի հետ, որտեղ քննարկվել են տնտեսական և առևտրային ոլորտներում երկկողմ համագործակցության ընդլայնման ուղիները և առաջիկա համատեղ զարգացման ծրագրերը։
Ն.Գ. դեսպանը հանդիպել է ՀՀ արդարադատության նախարարի հետ
Ն.Գ․ դեսպան դր. Նարիման Ալ-Մուլլան հանդիպել է ՀՀ արդարադատության նախարար Ն.Գ. Գրիգոր Մինասյանի հետ, որտեղ քննարկվել են երկու երկրների միջև համագործակցության խորացման և փորձի փոխանակման հնարավորությունները, հատկապես արդարադատության ոլորտի թվայնացման, արբիտրաժային համակարգի զարգացման, ինչպես նաև թվային ծառայությունների ոլորտում ԱՄԷ-ի գիտելիքների և առաջատար փորձի փոխանցման ուղղությամբ։ Քննարկվել է նաև փողերի լվացման դեմ պայքարի ոլորտում համագործակցությունը
Ն.Գ․ դեսպանի հանդիպումը ՀՀ ֆինանսների նախարարի հետ
Ն.Գ․ դեսպան դր. Նարիման Ալ-Մուլլան հանդիպել է ՀՀ ֆինանսների նախարար Ն.Գ. Վահե Հովհաննիսյանին՝ քննարկելու բանկային, դրամավարկային և ֆինանսական քաղաքականության ոլորտներում երկու երկրների միջև փորձի փոխանակման և համագործակցության ընդլայնման հեռանկարները։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարն ընդունել է ԱՄԷ դեսպանին
Ն.Գ. դեսպան դր. Նարիման Ալ-Մուլլան հանդիպում է ունեցել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ն.Գ. Ռոբերտ Խաչատրյանի հետ: Դեսպանը նախարարին է փոխանցել ԱՄԷ պաշտպանության հարցերով պետնախարար Մուհամմադ Ահմադ Ալ-Բաուարդիի հրավերը՝ մասնակցելու ս.թ. նոյեմբեր ամսին կայանալիք «Դուբայ ավիաշոու 2023» ցուցահանդեսին։ Քննարկվել են նաև ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն ընդունել է ԱՄԷ դեսպանին
Ն.Գ. դեսպան դր. Նարիման Ալ-Մուլլան հանդիպել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ն.Գ. Նարեկ Մկրտչյանի հետ, որտեղ քննարկվել է աշխատանքի, սոցիալական համապարփակ զարգացման, ինչպես նաև կանանց, երիտասարդների և հաշմանդամների հզորացման բնագավառներում երկու երկրների միջև երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ։ Հատկանշական է, որ ԱՄԷ կառավարությունը փոխըմբռնման հուշագիր է ստորագրել ՀՀ կառավարության հետ՝ Էմիրություններում Հայաստանի քաղաքացիների աշխատանքը կարգավորելու վերաբերյալ։
Դեսպանությունում հյուրընկալվել է «Երեմյան Փրոջեքթս» ընկերության հիմնադիր և գլխավոր տնօրենը
ՀՀ-ում ԱՄԷ դեսպանությունը ցանկանում է ամուր տնտեսական և առևտրային կապեր հաստատել հայկական կողմի հետ և դիվերսիֆիկացնել երկու երկրների միջև առկա գործընկերությունը՝ ճանապարհ բացելով ստարտափների և գործարարների համար, ինչպես նաև ընդարձակելով համագործակցությունը ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, այդ թվում՝ գյուղատնտեսության և պարենային անվտանգության:
Ն․Գ․ դեսպանի հանդիպումը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հետ
Հայ պաշտոնյաների հետ ճանաչողական հանդիպումների շրջանակում ՀՀ֊ում ԱՄԷ դեսպան Ն.Գ. դոկ. Նարիման ալ֊Մուլլան հանդիպել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Ն.Գ. Գնել Սանոսյանի հետ, որտեղ քննարկվել են էներգետիկայի և կառուցապատման ոլորտում համագործակցության հնարավորությունները։
Ն․Գ․ դեսպանի հանդիպումը ՀՀ առողջապահության նախարարի հետ
ՀՀ բարձր պաշտոնյաների հետ հանդիպումների շրջանակում Ն.Գ. դեսպան դոկտ. Նարիման Ալ-Մուլլան հանդիպել է ՀՀ առողջապահության նախարար Ն․Գ․ Անահիտ Ավանեսյանի հետ։ Վերջինս բարձր է գնահատել երկու երկրների միջև բարձր մակարդակի երկկողմ հարաբերությունները։ Քննարկվել են առողջապահության ոլորտի բոլոր մակարդակներում համագործակցության ակտիվացման հնարավորությունները։
Ն․Գ․ դեսպանի հանդիպումը ՀՀ շրջակա միջավայրի նախարարի հետ
Շարունակելով ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ իր ճանաչողական հանդիպումները՝ Ն.Գ. դեսպան դր. Նարիման Ալ-Մուլլան այսօր առավոտյան հանդիպել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ն.Գ. Հակոբ Սիմիդյանի հետ։
Ն․Վ․ ՀՀ նախագահին է հանձնվել ԱՄԷ կլիմայի համաժողովին (COP28) մասնակցելու հրավերը
ՀՀ-ում ԱՄԷ դեսպան դոկտոր Նարիման Ալ-Մուլլան ՀՀ նախագահ Ն.Գ. Վահագն Խաչատուրյանին է փոխանցել ԱՄԷ նախագահ Նորին Մեծություն Շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ-Նահյանի հրավերը՝ մասնակցելու ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 28-րդ համաժողովի (COP28) շրջանակներում կայանալիք «ԱՄԷ կլիմայի համաժողովին»։
Ն․Վ․ ՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել ԱՄԷ դեսպանը
ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. դոկտոր Նարիման Ալ֊Մուլլան այսօր առավոտյան նախագահական նստավայրում իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին: Վերջինս հաջողություն է մաղթել դեսպանին իրեն վստահված առաքելության մեջ։
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Ն․Գ․ դեսպանին
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպան դր․ Նարիման Ալ-Մուլլային՝ ՀՀ-ում ԱՄԷ դեսպան նշանակվելու կապակցությամբ:
Ն․Գ․ դր․ Նարիման Ալ-Մուլլան իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ փոխնախարարին
Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան դոկտոր Նարիման Ալմուլլան իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանին։
Մասնակցություն «Ծոցի արաբական երկրներն ու հայ համայնքները․ Արդի միտումներ և հիմնախնդիրներ» միջազգային գիտաժողովին
ՀՀ-ում ԱՄԷ դեսպանության՝ 2022թ․ մշակութային նախաձեռնությունների շրջանակում, ԱՄԷ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ահլամ Ռաշիդ ալ-Սալամին ելույթ է ունեցել
ՀՀ- ում ԱՄԷ դեսպանության գործերի հավատարմատար տիկին Ահլամ Ալ-Սալամին ներկա է գտնվել fly Arna-ի բացման արարողությանը:
ՀՀ- ում ԱՄԷ դեսպանության գործերի հավատարմատար տիկին Ահլամ Ալ-Սալամին ներկա է գտնվել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում հայկական ազգային ավիաընկերության fly Arna-ի բացման արարողությանը:
Հանդիպում Enterprise Armenia-ի գործադիր տնօրենի հետ
ՀՀ-ում ԱՄԷ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ահլամ Ռաշիդ ալ- Սալամին հյուրընկալել է Enterprise Armenia-ի գործադիր տնօրեն Լևոն Օհանեսյանին
Հայաստանի Հանրապետության նախագահի այցը Երևանում ԱՄԷ դեսպանություն
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Երևանում ԱՄԷ դեսպանություն՝ իր ցավակցությունը հայտնելու լուսահոգի շեյխ Խալիֆա բին Զայեդ Ալ Նահյանի մահվան կապակցությամբ։
