Դեսպանության նորություններ
Դաշնային ազգային խորհրդի պատվիրակությունը հանդիպել է ՀՀ ԱԺ հայ-էմիրաթական բարեկամական խմբի հետ
ԱՄԷ Դաշնային ազգային խորհրդի պաշտպանության, ներքին գործերի և արտաքին հարցերով հանձնաժողովի նախագահ Ն․ Գ․ դոկտոր Ալի Ալ-Նուայիմիի գլխավորած պատվիրակությունը ՀՀ կատարած այցի ընթացքում հանդիպել է ՀՀ ԱԺ Հայաստան-Արաբական Միացյալ Էմիրություններ բարեկամական խմբի ղեկավար պրն․ Խաչատուր Սուքիասյանի և խմբի անդամների հետ: Քննարկվել են երկու բարեկամ խորհրդարանների միջև համագործակցության խորացման ուղիները։
Ն․Գ․ դր․ Ալի Ալ-Նուայիմիի հանդիպումը ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի հետ
ՀՀ-ում գտնվող ԱՄԷ Դաշնային ազգային խորհրդի պաշտպանության, ներքին գործերի և արտաքին հարցերով հանձնաժողովի նախագահ Ն․ Գ․ դոկտոր Ալի Ալ-Նուայիմին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ն․Գ․ Սարգիս Խանդանյանի հետ քննարկել է երկու երկրների միջև խորհրդարանական համագործակցության ամրապնդման ուղիները՝ ընդգծելով գործընկերության և բարեկամության հուշագրի ստորագրման կարևորությունը խորհրդարանական ինստիտուցիոնալ աշխատանքի և համագործակցության ընդլայնման տեսանկյունից:
Ն․ Գ․ դոկտոր Ալի Ալ-Նուայիմին հանդիպել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի հետ
ԱՄԷ Դաշնային ազգային խորհրդի պաշտպանության, ներքին գործերի և արտաքին հարցերով հանձնաժողովի նախագահ Ն․ Գ․ դոկտոր Ալի Ալ-Նուայիմիի գլխավորած պատվիրակությունը ՀՀ կատարած այցի ընթացքում հանդիպել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Ն․ Գ․ Արմեն Գրիգորյանի հետ։
Դաշնային Ազգային խորհրդի և ՀՀ խորհրդարանի միջև համագործակցության հնարավորությունների քննարկում
ՀՀ կատարած այցի ընթացքում ԱՄԷ Դաշնային ազգային խորհրդի պաշտպանության, ներքին գործերի և արտաքին հարցերով հանձնաժողովի նախագահ Ն․ Գ․ դոկտոր Ալի Ալ-Նուայիմիի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ն․Գ․ Ալեն Սիմոնյանի հետ և քննարկել երկու բարեկամ երկրների ու խորհրդարանների միջև երկկողմ և խորհրդարանական համագործակցության ընդլայնման ուղիները։
Ն․Գ․ դոկտոր Ալի Ալ-Նուայիմիի այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
ՀՀ-ում գտնվող ԱՄԷ Դաշնային ազգային խորհրդի պաշտպանության, ներքին գործերի և արտաքին հարցերով հանձնաժողովի նախագահ Ն․Գ․ դոկտոր Ալի Ալ-Նուայիմին Տ․ Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի հետ հանդիպման ժամանակ հաստատեց, որ ԱՄԷ-ն ցանկանում է ամրապնդել համագործակցության և գործընկերության հավասարակշռված հարաբերություններն աշխարհի տարբեր երկրների հետ՝ նպաստելով հանդուրժողականության և մարդկային համակեցության արժեքների ամրապնդմանը և մոտեցնելով ժողովուրդների տեսակետները՝ մշակույթային և կրոնական երկխոսության միջոցով։
Ն․Գ․ դր․ Ալի Ռաշիդ Ալ-Նուայիմին հանդիպել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահի հետ
ԱՄԷ Դաշնային ազգային խորհրդի պաշտպանության, ներքին գործերի և արտաքին հարցերով հանձնաժողովի նախագահ Ն․ Գ․ դոկտոր Ալի Ալ-Նուայիմիի գլխավորած պատվիրակությունը ՀՀ կատարած այցի ընթացքում հանդիպել է ՀՀ ԳԱԱ նախագահ պրն․ Աշոտ Սաղյանի հետ։
Ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր կիբերանվտանգության ոլորտում
Կլիմայական 28-րդ գագաթնաժողովի շրջանակում այսօր առավոտյան ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր Արաբական Միացյալ Էմիրությունների Կիբերանվտանգության խորհրդի և Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության միջև՝ կիբերանվտանգության ոլորտում համագործակցության խորացման նպատակով։
Ն.Գ. դեսպանի այցը Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամ
Ն.Գ. դեսպան դր. Նարիման Ալ-Մուլլան ճանաչողական այց է կատարել Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամ (FAST) և հանդիպել հիմնադրամի հիմնադիր տնօրեն Արմեն Օրուջյանի հետ, որտեղ քննարկվել են արհեստական բանականության և գիտատեխնոլոգիական առաջընթացին առնչվող բոլոր ոլորտներում երկու երկրների միջև համագործակցության և փորձի փոխանակման ուղիները։
Ն.Գ դր. Նարիման Ալ-Մուլլան հանդիպել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալի հետ
Ն.Գ դեսպան դր. Նարիման Ալ-Մուլլան հանդիպում է ունեցել ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի հետ, որի ընթացքում նախանշվել են ԱՄԷ-ի և ՀՀ ներքին գործերի նախարարությունների միջև երկկողմ համագործակցության ընդլայնման ուղղությունները։
Ն.Գ. պետնախարար Ահմադ Ալ Սայեղի այցը ՀՀ
ԱՄԷ բարձրաստիճան պատվիրակությունը՝ Ն.Գ. պետնախարար Ահմադ Ալ Սայեղի գլխավորությամբ, այցելել է Հայաստան և հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Արաբական Միացյալ Էմիրությունների և Հայաստանի Հանրապետության միջև երկկողմ հարաբերությունները, ընդգծվել են տնտեսության, առևտրի, ներդրումների, գյուղատնտեսության, մաքուր էներգիայի և զբոսաշրջության ոլորտներում համագործակցության հետագա ընդլայնման ուղիները։
Ն.Գ. Դեսպանի մասնակցությունը «Կանգնեք և մտածեք Կողմերի 28-րդ համաժողովին (COP28) ընդառաջ»
Ն.Գ. դեսպան դր. Նարիման Ալ-Մուլլան մասնակցել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմից կազմակերպված «Կանգնեք և մտածեք Կողմերի 28-րդ համաժողովին (COP28) ընդառաջ» խորագիրը կրող համաժողովին, որն անցկացվել է Ն.Գ. նախարար Հակոբ Սիմիդյանի և Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիի մասնակցությամբ և հովանավորությամբ։ Համաժողովին ելույթ է ունեցել նաև Ն.Գ. դեսպանը՝ անդրադառնալով COP28 կլիմայական գագաթնաժողովի առաջնահերթություններին և կլիմայի փոփոխության մարտահրավերներին դիմակայելու գլոբալ ջանքերն ուժեղացնելու ԱՄԷ ձգտմանը:
Գործարար ֆորումի շրջանակներում ԱՄԷ-ի և ՀՀ-ի միջև փոխըմբռնման հուշագրերի ստորագրում
Հայ-էմիրաթական գործարար համաժողովի» ընթացքում ստորագրվել է 4 փոխըմբռնման հուշագիր ԱՄԷ Առևտրաարդյունաբերական պալատների դաշնության, ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատի, ՀՀ «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի, ինչպես նաև ՀՀ երիտասարդ կանանց ասոցիացիայի և ԱՄԷ գործարար կանանց խորհրդի միջև։
ՀՀ էկոնոմիկայի նախարարի մասնակցությունը հայ-էմիրաթական գործարար համաժողով 2023-ին
ՀՀ էկոնոմիկայի նախարար Ն.Գ. Վահան Քերոբյանի, ՀՀ արտաքին գործերի նախարարության և ԱՄԷ բարձրաստիճան պատվիրակության մասնակցությամբ, որը գլխավորում է ԱՄԷ առևտրարդյունաբերության պալատների ֆեդերացիայի նախագահ Աբդալլահ Ալ֊ Մազրուին, այսօր առավոտյան մայրաքաղաք Երևանում կայացել է "Հայ-Էմիրաթական գործարար համաժողով 2023"-ը։ Համաժողովը տեղի է ունեցել ՀՀ-ում ԱՄԷ դեսպանության, ՀՀ "Ներդրումների աջակցության կենտրոն" հիմնադրամի և ԱՄԷ-ում Առևտրաարդյունաբերական պալատների ֆեդերացիայի միջև համատեղ համագործակցության արդյունքում։
Ն․Գ․ դեսպանի այցը ԵՊՀ
Ն․Գ․ դեսպան դոկտ. Նարիման Ալ-Մուլլան հանդիպել է Երևանի պետական համալսարանի ռեկտոր Ն․Գ․ պր․ Հովհաննես Հովհաննիսյանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵՊՀ-ի և էմիրաթական բուհերի ու ուսումնական հաստատությունների միջև համագործակցության ամրապնդման և խորացման, ինչպես նաև կրթության և գիտության ոլորտում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները։
ՀՀ ներքին գործերի նախարարն ընդունել է Ն.Գ. դեսպանին
ՀՀ ներքին գործերի նախարար Ն․ Գ․ Վահե Ղազարյանն այսօր առավոտյան ընդունել է Ն.Գ. դեսպան դր. Նարիման Ալ-Մուլլային։ Նախարարությունում իրականացվող բարեփոխումների ընթացքը ներկայացնելուց հետո Ն.Գ. Նախարարը վստահություն է հայտնել, որ ՀՀ-ի և ԱՄԷ-ի միջև երկկողմ համագործակցությունն ականատես կլինի նոր փուլի, հատկապես, որ Հայաստանը լուրջ է տրամադրված անվտանգության և ոստիկանության ոլորտներում էմիրաթական գիտելիքը կիրառելու և երկկողմ համագործակցությունն ամրապնդելու հարցում։
Այցելություն ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտ
Հայաստանի ակադեմիական, կրթական և գիտական շրջանակների հետ բարեկամության և համագործակցության կապերի ամրապնդմանն ուղղված դեսպանության ջանքերի շրջանակում Ն.Գ դեսպան դր. Նարիման Ալ-Մուլլան ճանաչողական այց է կատարել ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտ։
Հանդիպում ՀՀ էկոնոմիկայի նախարարի հետ
ԱՄԷ-ի և ՀՀ-ի միջև համապարփակ տնտեսական գործընկերային հարաբերությունները զարգացնելու դեսպանության ձգտման շրջանակում Ն.Գ դեսպան դր. Նարիման Ալ-Մուլլան հանդիպել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Ն.Գ. Վահան Քերոբյանի հետ, որտեղ քննարկվել են տնտեսական և առևտրային ոլորտներում երկկողմ համագործակցության ընդլայնման ուղիները և առաջիկա համատեղ զարգացման ծրագրերը։
Ն.Գ. դեսպանը հանդիպել է ՀՀ արդարադատության նախարարի հետ
Ն.Գ․ դեսպան դր. Նարիման Ալ-Մուլլան հանդիպել է ՀՀ արդարադատության նախարար Ն.Գ. Գրիգոր Մինասյանի հետ, որտեղ քննարկվել են երկու երկրների միջև համագործակցության խորացման և փորձի փոխանակման հնարավորությունները, հատկապես արդարադատության ոլորտի թվայնացման, արբիտրաժային համակարգի զարգացման, ինչպես նաև թվային ծառայությունների ոլորտում ԱՄԷ-ի գիտելիքների և առաջատար փորձի փոխանցման ուղղությամբ։ Քննարկվել է նաև փողերի լվացման դեմ պայքարի ոլորտում համագործակցությունը
