Հայաստանում ԱՄԷ դեսպանը մասնակցել է ՀՀ-ի եւ Ծոցի երկրների միջեւ առեւտրատնտեսական համագործակցության ամրապնդմանը նվիրված հանդիպմանը

Wed 07/1/2026
Հայաստանում ԱՄԷ դեսպանը մասնակցել է ՀՀ-ի եւ Ծոցի երկրների միջեւ առեւտրատնտեսական համագործակցության ամրապնդմանը նվիրված հանդիպմանը
Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպան Ն․Գ․ դոկտոր Նարիման Ալ Մուլլան մասնակցել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարներ պրն. Արման Խոջոյանի եւ պրն. Նարեկ Հովակիմյանի կողմից ՀՀ-ում հավատարմագրված ԱՄԷ-ի, Քուվեյթի, Կատարի եւ Իրաքի դիվանագիտական ներկայացուցիչների հետ կազմակերված հանդիպմանը:  
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ի եւ  գործընկեր երկրների միջեւ տնտեսական եւ առեւտրային համագործակցության ամրապնդման հեռանկարները, անդրադարձ է կատարվել առեւտրաշրջանառության ընդլայնման, փոխադարձ ներդրումների խրախուսման հնարավորություններին, ինչպես նաև հայկական արտադրանքի արտահանման աջակցման եւ թիրախային շուկաների դիվերսիֆիկացմանն ուղղված նախաձեռնություններին: Նշվել է, որ այս նախաձեռնությունները նպատակ ունեն բարձրացնել Հայաստանի տնտեսության դիմադրողականությունը՝ նոր հեռանկարներ բացելով տարածաշրջանային շուկաների հետ համագործակցության համար:
Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի եւ Ծոցի երկրների միջեւ առևտրային կապերի զարգացմանը, գործարար համայնքների եւ մասնավոր հատվածի միջեւ հաղորդակցության ամրապնդմանը, ինչպես նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում, այդ թվում՝ սննդի արդյունաբերության, գյուղատնտեսության, լոգիստիկայի և առեւտրի ոլորտներում համատեղ նախագծեր իրականացնելու հնարավորությունների բացահայտմանը վերաբերող հարցեր:
Հայկական կողմը բարձր է գնահատել   Ծոցի  արաբական երկրների հետ տնտեսական գործընկերության կարեւորությունը՝ ընդգծելով այս շուկաների կողմից հայկական արտադրանքի համար առաջարկվող խոստումնալից հնարավորությունները, ինչպես նաեւ առեւտրաշրջանառության եւ համագործակցության խթանմանն ուղղված  շարունակական համատեղ աշխատանքի անհրաժեշտությունը: 
Իր հերթին Ն.Գ. դոկտոր Նարիման Ալ Մուլլան վստահեցրել է, որ ԱՄԷ-ն շահագրգռված է նպաստելու ՀՀ-ի հետ առեւտրատնտեսական փոխգործակցության ամրապնդմանը միտված ջանքերին, որն էլ  համահունչ է երկու բարեկամ երկրների միջեւ զարգացող երկկողմ հարաբերություններին եւ նպաստում է ընդհանուր շահերի իրագործմանը և կայուն տնտեսական զարգացմանը։ Նորին Գերազանցությունը նաեւ բարձր է գնահատել ՀՀ-ի եւ ԱՄԷ –ի միջեւ առեւտրի և ներդրումների վերաբերյալ համաձայնագրի ստորագրումը, ինչպես նաև Հայաստանի կողմից ԱՄԷ-ի և Եվրասիական տնտեսական միության միջև համապարփակ տնտեսական գործընկերության համաձայնագրի (CEPA) վավերացումը՝ ընդգծելով այս երկու համաձայնագրերի ընձեռած առավելություններից և հնարավորություններից օգտվելու կարևորությունը՝ ի նպաստ երկու կողմերի միջև առեւտրշրջանառության  ու ներդրումների խթանման։
Հանդիպման ավարտին մասնակիցները հայտնել են իրենց պատրաստակամությունն ամրապնդելու Հայաստանի և մասնակից երկրների միջեւ առեւտրատնտեսական հարաբերությունները՝ ընդգծելով վերջին տարիներին ունեցած համագործակցության վրա հիմնվելու եւ փոխշահավետ գործընկերության վրա խարսխված նոր հնարավորությունների բացահայտման կարեւորությունը, որոնք կծառայեն տարածաշրջանի բոլոր ժողովուրդների և երկրների շահերին։
 

ՀՀ էկոնոմիկայի նախարարն ընդունել է Ծոցի երկրների (ԱՄԷ, Կատար, Քուվեյթ) և Իրաքի Հանրապետության դեսպաններին՝ քննարկելու  առևտրատնտեսական համագործակցության ամրապնդման ուղիները
Mon 08/6/2026
ՀՀ էկոնոմիկայի նախարարն ընդունել է Ծոցի երկրների (ԱՄԷ, Կատար, Քուվեյթ) և Իրաքի Հանրապետության դեսպաններին՝ քննարկելու առևտրատնտեսական համագործակցության ամրապնդման ուղիները

Արաբական Միացյալ Էմիրություններ և Ծոցի երկրներ հայկական արտադրանքի արտահանման հարցերով առաջին հանդիպման արդյունքների շարունակական դիտարկման, ինչպես նաև Ծոցի շուկաներ հայկական արտադրանքի մուտքը դյուրացնելու վերաբերյալ դիվանագիտական ներկայացուցչությունների առաջարկություններին ու դիտարկումներին ծանոթանալու նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարար Ն․Գ․ Գևորգ Պապոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպան Ն.Գ. դոկտոր Նարիման Ալ Մուլլային, ինչպես նաև ՀՀ-ում Քուվեյթի Պետության, Կատարի Պետության և Իրաքի Հանրապետության դեսպաններին և ներկայացուցիչներին։ Հանդիպմանը ներկա են գտնվել նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Արման Խոջոյանը և Անուշիկ Ավետյանը։

ԱՄԷ դեսպանը Հայաստանի ներդրումային խորհրդի նախագահի հետ քննարկել է ներդրումային համագործակցության ընդլայնումն ու ITIF2026 համաժողովի նախապատրաստական աշխատանքները
Sun 08/2/2026
ԱՄԷ դեսպանը Հայաստանի ներդրումային խորհրդի նախագահի հետ քննարկել է ներդրումային համագործակցության ընդլայնումն ու ITIF2026 համաժողովի նախապատրաստական աշխատանքները

Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպան դոկտոր Նարիման Ալ Մուլլան ընդունել է Հայաստանի ներդրումային խորհրդի ղեկավար Հովսեփ Պատվականյանին։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ներդրումային ոլորտում համագործակցության ընդլայնման ուղիները, Հայաստանի Հանրապետությունում առկա հեռանկարային ներդրումային հնարավորությունները, ինչպես նաև երկու երկրների գործարար համայնքների միջև գործընկերային կապերի խթանման մեխանիզմները։

Հայաստանում ԱՄԷ դեսպանը ՄԱԿ-ի մշտական համակարգողի հետ քննարկել է կայունության և զարգացման ոլորտներում համագործակցության ամրապնդումը
Sun 08/2/2026
Հայաստանում ԱՄԷ դեսպանը ՄԱԿ-ի մշտական համակարգողի հետ քննարկել է կայունության և զարգացման ոլորտներում համագործակցության ամրապնդումը

Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպան Ն․Գ․ դոկտոր Նարիման Ալ Մուլլան ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Արաբական Միացյալ Էմիրությունների և Հայաստանում ՄԱԿ-ի համակարգի միջև համագործակցության ամրապնդման ուղիները, տարածաշրջանային և միջազգային իրավիճակի վերջին զարգացումները, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։

Հայաստանում ԱՄԷ դեսպանը Դուբայի առեւտրաարդյունաբերական պալատների հետ քննարկել է հայկական արտադրանքի արտահանման խթանումը ԱՄԷ շուկաներ
Sat 07/3/2026
Հայաստանում ԱՄԷ դեսպանը Դուբայի առեւտրաարդյունաբերական պալատների հետ քննարկել է հայկական արտադրանքի արտահանման խթանումը ԱՄԷ շուկաներ

ԱՄԷ-ի եւ ՀՀ-ի միջեւ առեւտրատնտեսական համագործակցության ամրապնդմանը միտված ջանքերի շրջանակներում եւ երկու բարեկամ երկրների միջեւ առեւտրաշրջանառության աջակցման նոր հնարավորությունների բացահայտման նպատակով Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպան Ն․Գ․