Voting

Նորին Գերազանցություն դոկտոր Նարիման Մուհամմադ Շարիֆ Աբդուլլահ Ալ Մուլլա Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպան

Նորին Գերազանցություն դոկտոր Նարիման Ալ Մուլլան 2023 թ․-ից ի վեր զբաղեցնում է Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանի պաշտոնը։ Նա ունի ավելի քան 20 տարվա հարուստ և բազմակողմ մասնագիտական փորձ տարբեր ոլորտներում, այդ թվում՝ առողջապահության, բիզնեսի զարգացման և ԱՄԷ Արտաքին գործերի նախարարությունում դիվանագիտական ծառայության։

Ն․Գ. դեսպանն Արտաքին գործերի նախարարությունում իր գործունեությունը սկսել է որպես դիվանագիտական խորհրդական Տնտեսական հարցերի և միջազգային կազմակերպությունների վարչությունում։ Այնուհետև զբաղեցրել է մի շարք ղեկավար պաշտոններ, այդ թվում եղել է ԱՄԷ արտաքին գործերի հարցերով պետնախարարի գրասենյակի խորհրդական և աշխատանքային խմբի անդամ, Հյուպատոսական հարցերով նախարարի օգնականի գրասենյակի ղեկավար, ինչպես նաև 2020-2023 թվականներին ծառայել է որպես Արաբական Միացյալ Էմիրությունների գլխավոր հյուպատոս Ավստրալիայի Մելբուռն քաղաքում։

Իր ակադեմիական, մասնագիտական և դիվանագիտական գործունեության ընթացքում գրանցած նշանակալի ձեռքբերումների համար Նորին Գերազանցությունն արժանացել է բազմաթիվ մրցանակների և պարգևների։ 2024 թվականին նա դարձել է Արաբական Միացյալ Էմիրությունների Արտաքին գործերի նախարարության առաջին դեսպանը, որին ԱՄԷ նախագահ Ն․Մ․ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանը շնորհել է Առաջին աստիճանի Զայեդ II շքանշան։

Նորին Գերազանցություն դոկտոր Նարիման Մուհամմադ Շարիֆ Աբդուլլահ Ալ Մուլլան ունի բժշկության դոկտորի աստիճան Կոպենհագենի համալսարանից։ Նա նաև ստացել է մի շարք բարձրագույն մասնագիտական որակավորումներ, այդ թվում՝ Շվեդիայի սրտաբանության խորհրդի վկայական, Սրտաբանության եվրոպական խորհրդի վկայական, ինչպես նաև Բժշկական մասնագիտությունների եվրոպական խորհրդի եվրոպական ֆելոուշիփ։