Կանանց հզորացման “She&Tech” խորագրով ծրագրի մեկնարկ

Կանանց հզորացման “She&Tech” խորագրով ծրագրի մեկնարկ

ՀՀ-ում ԱՄԷ դեսպանատան կազմակերպած մշակութային նախաձեռնությունների շարքում դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ահլամ Ռաշիդ Ալ-Սալամին  ներկա է եղել Կանանց հզորացման “She&Tech” խորագրով ծրագրի մեկնարկի արարողությունը։

Արարողությանը ներկա էին նաև աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար պարոն Նարեկ Մկրտչյանը, Շիրակի մարզպետ տիկին Նազելի Բաղդասարյանը և Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի տնօրեն տիկին Ամալյա Եղոյանը։

Բարեգործական ծրագիրն իրականացվում է «Զայեդ բարեգործական և մարդասիրական հիմնադրամի» աջակցությամբ և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ինչպե նաեւ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի հետ համագործակցությամբ։

Ծրագրի նպատակն է անվճար դասընթացների միջոցով Շիրակ մարզի շահառու կանանց սովորեցնել թվային հմտություններ:

 Գործարար ֆորումի շրջանակներում ԱՄԷ-ի և ՀՀ-ի միջև փոխըմբռնման հուշագրերի ստորագրում
Գործարար ֆորումի շրջանակներում ԱՄԷ-ի և ՀՀ-ի միջև փոխըմբռնման հուշագրերի ստորագրում

Հայ-էմիրաթական գործարար համաժողովի» ընթացքում ստորագրվել է 4 փոխըմբռնման հուշագիր ԱՄԷ Առևտրաարդյունաբերական պալատների դաշնության, ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատի, ՀՀ «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի, ինչպես նաև ՀՀ երիտասարդ կանանց ասոցիացիայի և ԱՄԷ գործարար կանանց խորհրդի միջև։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն ընդունել է ԱՄԷ դեսպանին
Mon 09/1/2023
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն ընդունել է ԱՄԷ դեսպանին

Ն.Գ. դեսպան դր. Նարիման Ալ-Մուլլան հանդիպել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ն.Գ. Նարեկ Մկրտչյանի հետ, որտեղ քննարկվել է աշխատանքի, սոցիալական համապարփակ զարգացման, ինչպես նաև կանանց, երիտասարդների և հաշմանդամների հզորացման բնագավառներում երկու երկրների միջև երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ։ Հատկանշական է, որ ԱՄԷ կառավարությունը փոխըմբռնման հուշագիր է ստորագրել ՀՀ կառավարության հետ՝ Էմիրություններում Հայաստանի քաղաքացիների աշխատանքը կարգավորելու վերաբերյալ։

Մասնակցություն
Mon 09/1/2023
Մասնակցություն "Հայաստան 2021" կոնֆերանսին

ՀՀ-ում ԱՄԷ դեսպանության գործերի հավատարմատար Ահլամ ալ-Սալամին մասնակցել է Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի կողմից կազմակերպված «Հայաստան 2021. մարտահրավերներ և կանխատեսումներ» խորագրով կոնֆերանսին, որին մասնակցել են ՀՀ-ում հավատարմագրված մի շարք դեսպաններ և դիվանագետներ: Քննարկվել են ներքաղաքական և տարածաշրջանային վերջին զարգացումները: