Ն.Գ. դեսպան դր․ Նարիման Ալ-Մուլլան այցելել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա, որտեղ հանդիպում է ունեցել կոնսերվատորիայի ռեկտոր տիկին Սոնա Հովհաննիսյանի և այլ պատասխանատուների հետ։
Քննարկվել են մշակույթի ոլորտում էմիրաթական համապատասխան կառույցների հետ համագործակցության հնարավորությունները, ինչպես նաև համատեղ նախագծերի իրականացումը։