ԱՄԷ դեսպանը Հայաստանի ներդրումային խորհրդի նախագահի հետ քննարկել է ներդրումային համագործակցության ընդլայնումն ու ITIF2026 համաժողովի նախապատրաստական աշխատանքները
Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպան դոկտոր Նարիման Ալ Մուլլան ընդունել է Հայաստանի ներդրումային խորհրդի ղեկավար Հովսեփ Պատվականյանին։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ներդրումային ոլորտում համագործակցության ընդլայնման ուղիները, Հայաստանի Հանրապետությունում առկա հեռանկարային ներդրումային հնարավորությունները, ինչպես նաև երկու երկրների գործարար համայնքների միջև գործընկերային կապերի խթանման մեխանիզմները։
ԱՄԷ Ռազմավարական ուսումնասիրությունների եւ հետազոտական կենտրոնի եւ ՀՀ վարչապետի աշխատակազմին կից «Օրբելի» վերլուծական եւ հետազոտական կենտրոնի միջեւ փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել
ՀՀ-ում ԱՄԷ դեսպան Ն.Գ. դոկտոր Նարիման Ալ Մուլլան ներկա է գտնվել ԱՄԷ Ռազմավարկան ուսումնասիրությունների եւ հետազոտական կենտրոնի եւ ՀՀ վարչապետի աշխատակազմին առընթեր «Օրբելի»
Հայաստանում ԱՄԷ դեսպանը Առողջապահահության համաշխարհային կազմակերպության հետ քննարկել է առողջապահական նախաձեռնությունների աջակցմանը եւ գործընկերության ամրապնդմանը վերաբերող հարցեր
Առողջապահական ոլորտում համագործակցության ամրապնդման եւ գործընկերության զարգացման շրջանակներում, ՀՀ-ում ԱՄԷ դեսպան Ն.Գ. դոկտոր Նարիման Ալ Մուլլան ընդունել է ՀՀ-ում ԱՀԿ-ի տարածաշրանային ներկայացուցիչ դոկտոր Սիդհարտա Սանքար Դատային:
