Մասնակցություն "Հայաստան 2021" կոնֆերանսին

Մասնակցություն

ՀՀ-ում ԱՄԷ դեսպանության գործերի հավատարմատար Ահլամ ալ-Սալամին մասնակցել է Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի կողմից կազմակերպված «Հայաստան 2021. մարտահրավերներ և կանխատեսումներ» խորագրով կոնֆերանսին, որին մասնակցել են ՀՀ-ում հավատարմագրված մի շարք դեսպաններ և դիվանագետներ: Քննարկվել են ներքաղաքական և տարածաշրջանային վերջին զարգացումները:

Ն․Գ․ դեսպանի մասնակցությունը Քուվեյթի Ազգային տոնին նվիրված ընդունելությանը
Ն․Գ․ դեսպանի մասնակցությունը Քուվեյթի Ազգային տոնին նվիրված ընդունելությանը

Ն.Գ դեսպան դր. Նարիման Ալ-Մուլլան մասնակցել է եղբայրական Քուվեյթի պետության դեսպանության կողմից երկրի 63-րդ Ազգային տոնի և Ազատագրման 33-րդ տարեդարձի կապակցությամբ կազմակերպված ընդունելությանը, որին մասնակցել են պետական ​​բարձրաստիճան պաշտոնյաներ, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ​​առաքելությունների ղեկավարներ, ինչպես նաև գործարար և մեդիա ոլորտի ներկայացուցիչներ։

Ն.Գ. Դեսպանի մասնակցությունը «Կանգնեք և մտածեք Կողմերի 28-րդ համաժողովին (COP28) ընդառաջ»
Ն.Գ. Դեսպանի մասնակցությունը «Կանգնեք և մտածեք Կողմերի 28-րդ համաժողովին (COP28) ընդառաջ»

Ն.Գ. դեսպան դր. Նարիման Ալ-Մուլլան մասնակցել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմից կազմակերպված «Կանգնեք և մտածեք Կողմերի 28-րդ համաժողովին (COP28) ընդառաջ» խորագիրը կրող համաժողովին, որն անցկացվել է Ն.Գ. նախարար Հակոբ Սիմիդյանի և Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիի մասնակցությամբ և հովանավորությամբ։ Համաժողովին ելույթ է ունեցել նաև Ն.Գ. դեսպանը՝ անդրադառնալով COP28 կլիմայական գագաթնաժողովի առաջնահերթություններին և կլիմայի փոփոխության մարտահրավերներին դիմակայելու գլոբալ ջանքերն ուժեղացնելու ԱՄԷ ձգտմանը:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի մասնակցությունը հայ-էմիրաթական գործարար համաժողով 2023-ին
ՀՀ էկոնոմիկայի նախարարի մասնակցությունը հայ-էմիրաթական գործարար համաժողով 2023-ին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Ն.Գ. Վահան Քերոբյանի, ՀՀ արտաքին գործերի նախարարության և ԱՄԷ բարձրաստիճան պատվիրակության մասնակցությամբ, որը գլխավորում է ԱՄԷ առևտրարդյունաբերության պալատների ֆեդերացիայի նախագահ Աբդալլահ Ալ֊ Մազրուին, այսօր առավոտյան մայրաքաղաք Երևանում կայացել է "Հայ-Էմիրաթական գործարար համաժողով 2023"-ը։ Համաժողովը տեղի է ունեցել ՀՀ-ում ԱՄԷ դեսպանության, ՀՀ "Ներդրումների աջակցության կենտրոն" հիմնադրամի և ԱՄԷ-ում Առևտրաարդյունաբերական պալատների ֆեդերացիայի միջև համատեղ համագործակցության արդյունքում։

Մասնակցություն «Ծոցի արաբական երկրներն ու հայ համայնքները․ Արդի միտումներ և հիմնախնդիրներ» միջազգային գիտաժողովին
Tue 08/3/2022
Մասնակցություն «Ծոցի արաբական երկրներն ու հայ համայնքները․ Արդի միտումներ և հիմնախնդիրներ» միջազգային գիտաժողովին

ՀՀ-ում ԱՄԷ դեսպանության՝ 2022թ․ մշակութային նախաձեռնությունների շրջանակում, ԱՄԷ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ահլամ Ռաշիդ ալ-Սալամին ելույթ է ունեցել