Այց Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա

Հնգ 29.7.2021
Այց Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա

ՀՀ-ում ԱՄԷ դեսպանության գործերի հավատարմատար Ահլամ ալ Սալամին ճանաչողական այց է կատարել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա, որի ընթացքում հանդիպել է Կոնսերվատորիայի ռեկտոր Սոնա Հովհաննիսյանի և մի շարք ներկայացուցիչների հետ։ Ռեկտորը ներկայացրել է շուրջ 100 տարի առաջ հիմնադրված ինստիտուտի պատմությունն ու ձեռքբերումները, ինչպես նաև անդրադարձ է կատարվել մշակույթի և արվեստի ոլորտում համագործակցության հեռանկարներին:

Առնչվող նորություններ

ՀՀ-ում ԱՄԷ դեսպանությունը մեկնարկել է «Տեսնում ենք ձեզ մեր սրտերով» նախաձեռնությունը
Երկ 26.5.2025
ՀՀ-ում ԱՄԷ դեսպանությունը մեկնարկել է «Տեսնում ենք ձեզ մեր սրտերով» նախաձեռնությունը

Հատուկ կարիքներ ունեցող անձանց աջակցմանն ու հզորացմանն ուղղված Արաբական Միացյալ Էմիրությունների ջանքերի շրջանակում ՀՀ-ում ԱՄԷ դեսպանությունը մեկնարկել է «Տեսնում ենք ձեզ մեր սրտերով» նախաձեռնությունը, որի շրջանակում Երևանի Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցին են նվիրաբերվել բրայլյան համակարգով համակարգիչներ և դպրոցական ավտոբուս։

Դիտել մանրամասները
ՀՀ-ում ԱՄԷ դեսպանն այցելել է «Լիկվոր» դեղագործական ընկերություն
Երկ 12.5.2025
ՀՀ-ում ԱՄԷ դեսպանն այցելել է «Լիկվոր» դեղագործական ընկերություն

Դեղագործական արդյունաբերության ոլորտում գործընկերային հարաբերություններն ամրապնդելու նպատակով ՀՀ-ում ԱՄԷ դեսպան Ն․Գ․ դր. Նարիման Ալ Մուլլան այցելել է «Լիկվոր» դեղագործական ընկերություն։

Դիտել մանրամասները
ՀՀ-ում ԱՄԷ դեսպանը քննարկել է հյուպատոսական համագործակցության զարգացման հեռանկարները ՀՀ արտաքին գործերի նախարարության վարչության պետերի հետ
Չրք 02.4.2025
ՀՀ-ում ԱՄԷ դեսպանը քննարկել է հյուպատոսական համագործակցության զարգացման հեռանկարները ՀՀ արտաքին գործերի նախարարության վարչության պետերի հետ

ՀՀ-ում ԱՄԷ դեսպան Ն․Գ․ դր․ Նարիման Ալ-Մուլլան այցելել է ՀՀ արտաքին գործերի նախարարություն, որտեղ հանդիպում է ունեցել Միջին Արևելքի և Աֆրիկայի վարչության պետ Լևոն Պետրոսյանի, Հյուպատոսական վարչության պետ Արթուր Պետրոսյանի, ինչպես նաև Հյուպատոսական վարչության միգրացիայի բաժնի պետ Տիգրան Վարդանյանի հետ։

Դիտել մանրամասները
ՀՀ-ում ԱՄԷ դեսպանը այցելել է Հայաստանի պատմության թանգարան
Երկ 20.1.2025
ՀՀ-ում ԱՄԷ դեսպանը այցելել է Հայաստանի պատմության թանգարան

Արաբական Միացյալ Էմիրությունների և Հայաստանի Հանրապետության միջև մշակութային համագործակցության ամրապնդման նպատակով ՀՀ-ում ԱՄԷ դեսպան Ն․Գ․ դր․ Նարիման Ալ-Մուլլան պաշտոնական այց է կատարել Հայաստանի պատմության թանգարան և հանդիպել թանգարանի տնօրեն դր. Դավիթ Պետրոսյանի հետ։

Դիտել մանրամասները